Լրահոս

Սեպտեմբեր 17, 2013 13:58

Հեթանոսական տաճարում կուռք է գտնվել. պեղումների արժեքավոր բացահայտումները (լուսանկարներ)

Հեթանոսական տաճարում կուռք է գտնվել. պեղումների արժեքավոր բացահայտումները (լուսանկարներ)

2013թ. օգոստոսի 7-ին Հողմիկի հեթանոսական տաճարում վերսկվել էին հնագիտական աշխատանքները: Դրանք շարունակվեցին հուշարձանի արևմտյան համալիրում: Հնագետներին հաջողվեց բացել նոր քառակուսիներ, գտնվեցին նոր սենյակների հիմքեր, հիմնական, ինչպես նաև ավելի ուշ շրջանում կառուցված պատերի ճակատային մասեր, խեցեղենի հարուստ նյութ, կենդանիների ոսկորներ։ Համալիրների շրջակա տարածքից պեղավայր է բերվել նաև մոտակայքից գտնված կուռքը, որը մարմնավորում է միաժամանակ մի քանի պաշտամունքային կենդանիներ ներկայացնող գերբնական էակի: Կուռքի վերևի մասում աչքի է ընկնում գեղեցիկ, փարթամ բաշը:

Նշենք, որ նախորդ տարվա հետաքրքիր գտածոների շարքում հատկապես ուշագրավ են արևմտյան պեղավայրի հարավարևմտյան մասում գիտական արշավի վերջին օրերին անընդմեջ բացվող եղջերուի գանգի և մարմնի այլ մասերի ոսկորների հայտնաբերումը սենյակների անկյունային մասերում գտնված խեցեղեն նյութի հետ միասին:

2012թ.-ին հիմնական պեղավայրից բավական հեռու հետախուզվեց և բացվեց դամբարանադաշտ: Բացվեցին 6 դամբարաններ:

Պեղումների առաջին երկու տասնամյակներին բացվել են հյուսիսից հարավ ձգվող համալիրներ, որոնք երկու կողմից իրարից անջատվում են փողոցով և ներքին բակերով: Այժմ պեղված են մի քանի համալիրներ: Դրանցից երկուսը ընդգրկում են 1 հա տարածք, և պեղված են մոտ 50 սենյակներ, միջանցքներ, սրահներ, բակեր։ Սրանցում գտնված են զոհասեղաններ և տաճարական գույքեր, ամենուրեք զոհաբերված կենդանիների մնացորդներ են:

Այս համալիրում առանձնահատուկ նշանակություն ունեն կենտրոնական սյունազարդ սրահները: Դրանք 3–ն են և ունեն մոտ 13մ երկարություն, 9-10մ լայնություն՝ յուրաքանչյուրում 8 սյուն: Այս 3 սրահները նվիրված են հայ հեթանոսական պանթեոնի 3 գլխավոր աստվածներին՝ Արամազդին, Անահիտին և Միհրին: Առանձնահատուկ նշանակություն ունեն նաև հայտնաբերված զահասեղանները, որոնք բաժանվում են 3 տեսակի՝ բուն զոհասեղաններ (քարե սալերից սեղաններ, որոնց վրա սպանում էին զոհաբերվող կենդանուն), սրահների կենտրոններում դրված սեղաններ (նվերներների համար) և ուղղաձիգ կանգնեցված տարբեր չափի քարի կոթողներ՝ հեթանոսական սիմվոլիկայի բազմազան պատկերներով:

Համառոտ պատմկան ակնարկ

Հողմիկի հնավայրը հայտնաբերվել է 20-րդ դարի վերջում` ՀՀ հյուսիս-արևմուտքում` Ամասիայից մոտ 4-5 կմ հեռավորության վրա, և արդեն իսկ առաջին տասնամյակների պեղումները ցույց տվեցին, որ գործ ունենք մի մեծ տաճարական համալիրի հետ, որպիսիք Հայաստանում կամ պեղված չէին, կամ վերաիմաստավորված չէին որպես այդպիսին: Հողմիկի հնավայրի մի կարևոր առանձնահատկությունն այն է, որ լինելով հեթանոսական տաճարական կենտրոն՝ չի ավերվել պետության կամ բնակչության կողմից, այլ հատուկ ծեսով ծածկվել է, ու հնագետները հնարավորություն ունեն պարզելու և՛ ծեսի, և՛ հեթանոսական կրոնի, և՛ ճարտարապետության մանրամասները:

Արշավախմբի ղեկավար, հնագետ Հայկ Հակոբյանը կարծում է, որ տաճարային համալիրը կոնսերվացվել է: Սկզբում զոհաբերություն մատուցելուց հետո փակվել են ներքին սենյակների դռները, ապա ծեսը տեղափոխվել է հաջորդ սենյակներ: Եվ, ի վերջո, կոնսերվացվել են համալիրի բոլոր սենյակները: Այդ տեսարանը հին և համաժամանակյա Հռոմն է հիշեցնում։

Այն բանից հետո, երբ քրիստոնեությունը հավասարվեց և իր կարգավիճակով առաջ անցավ հեթանոսությունից, կարճ ժամանակ հետո՝ Կոնստանտին Մեծի օրոք, հռոմեական Միթրային նվիրված տաճարները քրմերը ողբով փակում էին՝ հույս ունենալով, որ Միթրան մի օր վերադառնալու է: Այդ գաղափարը տեղ է գտել նաև մեր ազգային էպոսում` «Սասունցի Դավիթ»-ում, ուր նկարագրված է, թե ինչու հայոց գերագույն աստվածներից մեկը՝ Մհերը, մտնում է Վանի ժայռը՝ հայտնվելով Մհերի դռնից ներս՝ մի օր կրկին դուրս գալու հույսով:

Շատ ժլատ գրավոր սկզբնաղբյուրներից ելնելով՝ Հ.Հակոբյանը նաև պարզել է, որ Հողմիկի համալիրը պատկանել է Աշոցյան իշխաններին, որոնք Մեծ Հայքի պետական վերնաշենքում, մասնավորապես արքունիքում, գրավում էին շատ բարձր դիրք: Վերջին 4 տարիների ընթացքում 70 կմ հիմնական կամ արևելյան պեղավայրից արևմուտք բացվում է երրորդ համալիրը: Սա վերը նշված արևմտյան տեղամասն է: Այստեղ գործ ունենք բացօթյա սրբազան կառույցների՝ բագինների հետ, որոնք հայ հնագիտության մեջ բացվում, ուսումնասիրվում և նույնացվում են առաջին անգամ:


Հղումը 1 Հ.Պ. Հակոբյան, Ռ. Ե. Վարդանյան, Հողմիկիհելլենիստականհուշարձանիպեղումներինախնականարդյունքները: ՀՀԴՀԱԳՆ, Երևան, 1989, էջ 61-63: H.P. Akopian. M.H. Zardarian. Archaeological Excavations of Ancient Monuments In Armenia 1985-1990, Ancient Civilizations, 1,2. Leiden. E.J. Brill, 1994, p. 190-192, fig. 9.

Լուսնիե Հարությունյան, «Հողմիկ 2013» արշավախմբի անդամ

Կուռք: Հողմիկ 2013

Խոշոր եղջերավոր անասունի` հավանաբար եղջերուի ծնոտի մասեր: Հողմիկ 2013, -13 – A քառակուսի:

Խեցեղեն տարբեր անոթների բեկորներ:

Դամբարան N6

Գտածոների հաշվառման և լուսանկարման աշխատանքներ: Հողմիկ 2013:

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում է (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում է (ուղիղ)

Ապրիլ 26, 2019 11:05 Ապրիլի 26-ը Հայաստանում Սահմանապահ զորքերի օրն է:
Հայաստանում կա մոտ 200 մարդ, որ պետք է հայտնվի անազատության մեջ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Հայաստանում կա մոտ 200 մարդ, որ պետք է հայտնվի անազատության մեջ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Ապրիլ 26, 2019 10:45 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի տեսակետը։
«Իշխանությունները, խոստումներից բացի, ռեալ բարեփոխումներ չեն արել». Վահան Բաբայան (տեսանյութ)

«Իշխանությունները, խոստումներից բացի, ռեալ բարեփոխումներ չեն արել». Վահան Բաբայան (տեսանյութ)

Ապրիլ 26, 2019 10:45 Իշխանափոխության ժամանակ մարդկանց մոտ այլ զգացողություն կար։
«Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված». Սուրենյան

«Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված». Սուրենյան

Ապրիլ 26, 2019 10:15 Բացառություն կազմեց Գորիսի հատվածը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 50 հազար աշխատատեղերին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 50 հազար աշխատատեղերին (տեսանյութ)

Ապրիլ 26, 2019 08:20 Ասել է, որ ֆանտաստիկան ՀՀ-ում իրականություն է։
Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի

Թուրքիայի նախագահականը կոչ է արել բոլոր հայերին այցելել Վանի Աղթամար կղզի

Ապրիլ 25, 2019 21:53 Թուրքական կառավարության ֆինանսավորմամբ է վերականգնվել։
Գեղամ Մանուկյանն Ազատության հրապարակում այրեց Թուրքիայի դրոշը

Գեղամ Մանուկյանն Ազատության հրապարակում այրեց Թուրքիայի դրոշը

Ապրիլ 25, 2019 21:10 Թող գնան Թուրքիայի նախագահի ելույթը լսեն և ոչ թե կեղծ խաղասիրական քայլեր անեն։
Ջո Բայդենը պաշտոնապես միացավ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական մրցավազքին

Ջո Բայդենը պաշտոնապես միացավ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական մրցավազքին

Ապրիլ 25, 2019 21:10 «Չեմ կարող մի կողմ մնալ և նայել, թե ինչ է տեղի ունենում»։
Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Մարիա Զախարովա

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Մարիա Զախարովա

Ապրիլ 25, 2019 21:02 ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ազդեցության մասին:
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

Ապրիլ 25, 2019 20:59 «Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը հնարավոր սնանկացման մասին է»։
«Գահերի խաղի» աստղի նկատմամբ ոտնձգում են տատիկները

«Գահերի խաղի» աստղի նկատմամբ ոտնձգում են տատիկները

Ապրիլ 25, 2019 20:46 Սկսել են հաճախ ձեռք տալ փողոցում։
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած

30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած

Ապրիլ 25, 2019 20:45 Ոստիկանության Իջևանի բաժնի կողմից։
Ոստիկանները Վանաձորում կաշառք ստանալու դեպք են բացահայտել

Ոստիկանները Վանաձորում կաշառք ստանալու դեպք են բացահայտել

Ապրիլ 25, 2019 20:40 28.000 դրամ կաշառքը ստանալուց հետո սոցիալական ծառայության մասնագետին բերման են ենթարկել։
ՀՅԴ-ն ընտրելու է նոր Գերագույն մարմին

ՀՅԴ-ն ընտրելու է նոր Գերագույն մարմին

Ապրիլ 25, 2019 20:24 Մեկնարկում է 23-րդ Գերագույն ժողովը:
Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը

Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը

Ապրիլ 25, 2019 20:15 Ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի հարցը։
Թուրքիան սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում

Թուրքիան սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում

Ապրիլ 25, 2019 19:45 Քանդվում են տեղացիների տներ ու զեյթունի այգիներ:
Ֆլորիդայի սենատը ուսուցիչներին թույլատրել է զինվել

Ֆլորիդայի սենատը ուսուցիչներին թույլատրել է զինվել

Ապրիլ 25, 2019 19:06 Օրենսդիրները հավանություն են տվել նախաձեռնությանը։
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը

Ապրիլ 25, 2019 18:40 Կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից։
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Ապրիլ 25, 2019 17:26 Պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հունիսից: