Քաղաքական

19.09.2013 14:45


ԲՀԿ-ն տրանսպորտի գինը բարձրացնելու հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցի

ԲՀԿ-ն տրանսպորտի գինը բարձրացնելու հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցի

Ի պատասխան «zham.am»-ի հարցման, թե արդյոք Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ստեղծված` տրանսպորտի սակագնի բարձրացումը քննարկող հանձնաժողովում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կներկայացնի իր ներկայացուցչին, քանի որ հանձնաժողովումներկայացուցիչ առաջադրելու վերջնաժամկետն այսօր է,Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ԹամարՊողոսյանը պատասխանեց.

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գրությամբ ստացվել էր նամակ-առաջարկ Երևանի ավագանու «Բարգավաճ Հաայստան» խմբակցությանը` տրանսպորտի գործող սակագինը վերանայելու հարցով ստեղծված հանձնաժողովում մինչեւ սեպտեմբերի 19-ը ներկայացուցիչ առաջադրելու նպատակով: Խնդիրը քննարկելով ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի հետ, որպես Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար` հարկ եմ համարում նշել`

ԲՀԿ-ն պնդում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ սոցիալական այս ծանր պայմաններում, երբ օրավուր վատթարանում են տնտեսական եւ սոցիալական գրեթե բոլոր ցուցանիշները, ինչը փաստում է անգամ պաշտոնական վիճակագրությունը` արձանագրելով, որ գնաճի մակարդակը մի քանի անգամ գերազանցում է բնակչության եկամուտների աճը, երբ աղքատության փաստացի ցուցանիշը վաղուց հատել է պաշտոնապես հայտարարված մակարդակը, բացարձակապես անթույլատրելի է քաղաքային տրանսպորտի ուղեվարձի որեւէ բարձրացում:

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այս պահին ձեռնպահ է մնում առաջադրել ներկայացուցիչ նշյալ հանձնաժողովում: Մենք կհետեւենք հանձնաժողովի աշխատանքին, եւ եթե քննարկումները ընթանան տրանսպորտային քաղաքականության վերանայման, ոլորտին առնչվող խնդիրները բաց եւ թափանցիկ քննարկելու ճանապարհով` ներառելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ նաեւ քաղաքացիական հասարակությանը, այլ ոչ թե հանձնաժողովի նպատակը պիտի լինի հիմնավորել տրանսպորտի սակագնի բարձրացումը, ԲՀԿ Երեւանի ավագանին կվերանայի նշյալ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու իր որոշումը»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը