Կարծիք

20.09.2013 12:31


Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան

Բարև, չափահա՛ս Հայաստան, քեզ բռնաբարել են։ Չեն թողել, որ բոլորես անգամ քո 26–րդ գարունը։ Բռնաբարել են ամենաբիրտ ու վայրագ ձևերով։ Քո կուսության հաշվին անարժանները դարձել են «արժանավոր», անկիրթներն ու անբարոները՝ «կիրթ» և «քայլող բարոյականություն», բոմժերը՝ մեծահարուստ։ Քո անվտանգությունն օտարների առաջ կոն դնելով՝ խաղամոլները ոտնատակ են արել արժանապատվությունդ։
Հոգեբանական ծանր խնդիրներ են ունենում բռնաբարվածները, եթե նրանց համապատասխան մասնագիտական և գործուն օգնություն չի ցուցաբերվում։ Այլապես ինքնասպան են լինում՝ որպես լավագույն լուծում այդ եղկելի վիճակից։ Ու այդ ժամանակ ինքնասպանության գնացող Հայաստանն իր հետ կտանի թե՛ իրեն բռնաբարածներին, թե՛ դա հանդուրժածներին։ Ոչ ոք չի փրկվի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը