Քաղաքական

20.09.2013 14:58


Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել է Վարդան Ղուկասյանի և նրա որդու հետ

Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել է Վարդան Ղուկասյանի և նրա որդու հետ

galatv.am–ը տեղեկացնում է, որ այսօր Գյումրի է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 6-րդ երաժշտական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը Արագած փողոցում մասնակցել են «Արտ-Էքսպո 2013» ցուցահանդեսին: Այդ ժամանակ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ կանգնած են եղել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին, ովքեր Սերժ Սարգսյանին հրավիրել են խաչքարերի պուրակ՝ ծանոթանալու Ամենափրկիչ եկեղեցու շինարարարական աշխատանքներին: Սարգսյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված վայր եւ մոտ տասը րոպե զրուցել նախկին քաղաքապետի հետ:

Հավելենք նաեւ, որ վերջին շրջանում հետապնդումներ են սկսվել Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում քաղաքապետարանում աշխատած պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, օրերս ձերբակալվեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը