Քաղաքական

27.09.2013 14:52


ԲՀԿ–ն գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպմանը մի շարք հարցեր է առաջ քաշել

ԲՀԿ–ն գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպմանը մի շարք հարցեր է առաջ քաշել

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ ԱԺ–ում հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է իրավական և դատախազական համակարգերում արդարության պակասի հարցերը։ Այս մասին Ն. Զոհրաբյանը լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության և Գ. Կոստանյանի հանդիպումից հետո։ ԲՀԿ–ականները գլխավոր դատախազի թեկնածուից հետաքրքրվել են նաև, թե ինչպես է վերաբերվում քաղաքական պատվերներին, օրինակ՝ Վարդան Օսկանյանի դեպքին։

Երկուշաբթի կայանալիք քննարկումից հետո էլ ԲՀԿ–ն կորոշի, թե ինչպես է քվեարկելու Գ. Կոստանյանի թեկնածությանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում Գ. Կոստանյանը հանդիպում է խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը