Աշխարհ

16.10.2013 12:54


Քիմ Քարդաշյանի 20–կարատանոց մատանին աճուրդում վաճառվել է 749.000 դոլարով

Քիմ Քարդաշյանի 20–կարատանոց մատանին աճուրդում վաճառվել է 749.000 դոլարով

«Daily Mail»-ի փոխանցմամբ՝ իրապատում հեռուստաշոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հսկայական ադամանդով մատանին Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը վաճառվել է 749 հազար դոլարով։ Այն գնել է անհայտ մի մարդ։
Քիմի նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի նվիրած «Lorraine Schwartz» բրենդի 20–կարատանոց մատանու մեկնարկային գինը եղել է 200 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Քարդաշյանի ամուսնությունը Համֆրիսի հետ տևեց ընդամենը 72 օր։ Այժմ Քիմի սիրելին ռեփեր Քանյե Ուեսթն է, և աստղային զույգն այս տարի դուստր է ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը