Աշխարհ

18.10.2013 14:30


iPhone գնելու համար չինացի զույգը վաճառել է դստերը

iPhone գնելու համար չինացի զույգը վաճառել է դստերը

«Agence France-Presse»-ի փոխանցմամբ` դստերը վաճառելու և ստացված գումարով iPhone գնելու համար դատարանի առաջ է կանգնել չինացի զույգը:

Զույգը համացանցի միջոցով որդեգրման է ներկայացրել երեխային և գումար ստացել նրա համար:

Քննիչները պարզել են, որ մայրն օգտագործել է գումարն iPhone, մարզակոշիկներ և այլ ապրանքներ գնելու համար: Չինացի ամուսինները պատճառաբանել են, թե ցանկացել են, որ իրենց աղջիկն ավելի լավ դաստիարակություն ստանա, որը չեն կարող իրենք տալ, քանի որ արդեն երկու երեխա ունեն:

Այս խորագրի վերջին նյութերը