Աշխարհ

22.10.2013 09:34


Աշակերտը սպանել է ուսուցչին և ինքնասպան եղել

Աշակերտը սպանել է ուսուցչին և ինքնասպան եղել

ԱՄՆ ուսումնական հաստատություններում հնչող կրակոցները պարբերական բնույթ են ստացել։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նախօրեին ԱՄՆ Նևադա նահանգի Սփարքս քաղաքի դպրոցներից մեկում դասի ժամանակ աշակերտը սպանել է մաթեմատիկայի ուսուցչին, այնուհետև ինքնասպան եղել։ Կրակահերթից վիրավորվել և հոսպիտալացվել է երկու դպրոցական։

Կատարվածի դրդապատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն։ Հարցաքննվում են հարձակումն իրականացրած աշակերտի հարազատներն ու ընկերները, դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Հայտնի է միայն, որ զոհված ուսուցիչը դասարան զենք բերած աշակերտից պահանջել է հանձնել զենքը և սպառնալիք չստեղծել իր և շրջապատի կյանքի համար։ Ի պատասխան՝ նա մի քանի փամփուշտ է ստացել մարմնի տարբեր հատվածներին։

Այս խորագրի վերջին նյութերը