Աշխարհ

23.10.2013 09:59


«SCORPIONS» խմբի երաժիշտները կատարել են մահացու հիվանդի ցանկությունը

«SCORPIONS» խմբի երաժիշտները կատարել են մահացու հիվանդի ցանկությունը

Ինչպես տեղեկացնում է «Московские новости»–ն, գերմանական լեգենդար «SCORPIONS» ռոք խմբի երաժիշտները կատարել են մահացու հիվանդի ցանկությունը։ Խմբի մենակատար Կլաուս Մայնեն զանգել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում պառկած Ալեքսեյ Անիչկինին և լսափողի մեջ երգել նրա սիրած երգը։ 29–ամյա Ալեքսեյը տառապում է քաղցկեղով, այլևս չի ելնում անկողնուց և շնչում է թթվածնի ապարատով։ Հիվանդն ամբողջ կյանքում երազել է մասնակցել իր սիրած ռոք խմբի համերգներից մեկին։ Ալեքսեյի մասին երաժիշտներին տեղեկացրել են «Facebook» սոցիալական ցանցով։

Այս խորագրի վերջին նյութերը