Աշխարհ

24.10.2013 11:50


Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները

Նախօրեին Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած նիստի ընթացքում դատապարտել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որում Եվրախորհրդարանը սատարում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ քննադատական գնահատականներով։

Ի տարբերություն ԵԽ դիտորդական խմբի գնահատականների, որոնք Ադրբեջանի ընտրությունները ժողովրդավարական էին որակել, ԵԽ բանաձևում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին»։

Այս խորագրի վերջին նյութերը