Աշխարհ

28.10.2013 11:29


Գեորգի Մարգվելաշվիլին՝ Վրաստանի նորընտիր նախագահ

Գեորգի Մարգվելաշվիլին՝ Վրաստանի նորընտիր նախագահ

Նախօրեին կայացած Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ Վրաստանի ԿԸՀ տվյալների՝ քվեների 91%-ի հաշվարկից հետո նա ստացել է 62.09% ձայն: «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեի օգտին քվեարկել է ընտրողների 21.09%-ը, իսկ «Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստան» կուսակցության թեկնածու Նինո Բուրջանաձեն ստացել է 10.06%:

Վրացական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Դավիթ Բաքրաձեն արդեն շնորհավորել է Մարգվելաշվիլիին հաղթանակի կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը