Աշխարհ

01.11.2013 10:41


77-ամյա Բեռլուսկոնին ամուսնացել է 28-ամյա Ֆրանչեսկայի հետ

77-ամյա Բեռլուսկոնին ամուսնացել է 28-ամյա Ֆրանչեսկայի հետ

Իտալիայի նախկին վարչապետ 77-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին և 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալեն 3 շաբաթ առաջ ամուսնացել են։ Պսակադրությունը կատարվել է գաղտնի Միլանում գտնվող Բեռլուսկոնիի առանձնատան եկեղեցում։

Պասկալեն նախկինում Բեռլուսկոնիի կուսակցության ակտիվիստներից է եղել։

Ի դեպ, ինչպես պնդել է բուլղարացի դերասանուհի Միշել Բոնևը, Պասկալեն միասեռական է, իսկ այդ միությունը՝ ձևական։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը