Աշխարհ

07.11.2013 13:55


Այսուհետև Սահակաշվիլիի ընտանիքը կապրի սովորական բազմաբնակարան շենքում

Այսուհետև Սահակաշվիլիի ընտանիքը կապրի սովորական բազմաբնակարան շենքում

«Новости- Грузия»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերադառնալու է այն տունը, որտեղ բնակվել է 10 տարի առաջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Սահակաշվիլին արդեն ազատել էր այն տունը, որտեղ պետության հաշվին բնակվում էր ընտանիքի հետ։ Այժմ նրանք տեղափոխվում են Թբիլիսիի կենտրոնում գտնվող սովորական բազմաբնակարան շենք։

Իսկ հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Գեորգի Մարգվելաշվիլին արդեն բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել Սահակաշվիլիի համար կառուցված նստավայրում՝ այն համարելով այլևս պատմական վայր։

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Սահակաշվիլին նաև ասել է, որ պատրաստվում է Կախեթիում գինեգործության կրթական կենտրոն ստեղծել։

Այս խորագրի վերջին նյութերը