Քաղաքական

10.11.2013 12:11


Արարատում ԲՀԿ-ն հայտնաբերել է ընտրակաշառքի դեպք (տեսանյութ)

Արարատում ԲՀԿ-ն հայտնաբերել է ընտրակաշառքի դեպք (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արարատում քաղաքապետի ընտրություններ են: iLur.am-ի փոխանցմամբ` հայտնաբերվել է նաև ընտրակաշառքի մեկ դեպք: Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակից արդեն դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմնակիցները տեղամասերից մեկի դիմաց ընտրակաշառք են բաժանում:

Մեկ ուրիշ տեղամասում Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձինք տեղամասում նկատել են մի քաղաքացու, ով խախտելով ընտրական օրենսգրքի պահանջները` հեռախոսով նկարելիս է եղել սեփական քվեաթերթիկը:

Այս խորագրի վերջին նյութերը