Աշխարհ

11.11.2013 09:48


Իրանում փոխնախարարի են սպանել

Իրանում փոխնախարարի են սպանել

Երեկ Թեհրանի հարավում սպանել են Իրանի արդյունաբերության, առևտրի և լեռնարդյունահանման փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադիին:

Դեպքը տեղի է ունեցել, երբ Ռահմաթաբադին սեփական մեքենայով ընթանում էր Սաբալան հրապարակով: Ըստ Associated Press-ի՝ գլխին և կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքներից փոխնախարարը վախճանվել է: Ոստիկանության կողմից շրջանառվող հիմնական վարկածի համաձայն՝ մարդասպանը եղել է Ռահմաթաբադիի վարած մեքենայում, քանի որ ապակիները եղել են անվնաս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը