Աշխարհ

13.11.2013 10:29


Ռուսաստանը 3 տարով դարձել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի անդամ

Ռուսաստանը 3 տարով դարձել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի անդամ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքներով՝ Ռուսաստանը 3 տարով դարձել է ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի անդամ։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ՌԴ–ի՝ խորհուրդ մտնելու օգտին քվեարկել է 193 հանրապետությունից 176–ը։

Մարդու իրավունքների խորհրդի անդամ են ընտրվել 14 նոր երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Կուբան, Սաուդյան Արաբիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Խորհուրդը ներառում է 47 հանրապետություն, որոնք ընտրվել են գաղտնի քվեարկությամբ՝ 3 տարով։ Անդամություն ներկայացրած թեկնածուները 5 տարածաշրջանային խմբից են՝ աֆրիկյան, ասիական–խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան, արևմտաեվրոպական և արևելաեվրոպական։

Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից 2006թ. մարտի 15–ին։

Այս խորագրի վերջին նյութերը