Լրահոս

13.11.2013 11:19


Տաթևիկ Պողպատյան. Սերժ Սարգսյանը կրկին անգամ «տոկոս խփեց»

Տաթևիկ Պողպատյան. Սերժ Սարգսյանը կրկին անգամ «տոկոս խփեց»

Ընտրությունները հայաստանյան իրականության մեջ մի յուրահատկություն ունեն` նրանք մշտապես ծառայում են որպես լակմուսի թուղթ՝ պարզելու համար` ով է իրականում պատրաստ պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, իսկ ով՝ ոչ:

Ընտրական շրջանում և հատկապես ընտրությունների օրը հնարավոր չէ լինել «կիսահղի» կամ «կողմ ըլլալով՝ դեմ ըլլալ, դեմ ըլլալով՝ կողմ»:

Ահա, վերջին` Արարատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին անգամ «տոկոս խփեց» արդեն հայտնի ձևերով՝ ընտրակաշառքի, ահաբեկման և կրկնակի քվերկության միջոցով, ինչպես նաև հենվելով վարչական ողջ ռեսուրսի վրա:

Ընտրության օրը պարզ դարձավ, որ իշխանական ընտրակեղծիքների դեմ այս պահին պայքար են տանում միայն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, մյուս «ընդդիմադիր» ուժերը շարունակում են մնալ Սերժ Սարգսյանի վերահկողության ներքո և ընտրության օրը վերջնականապես «փչանում»:

Այնուամենայնիվ, համադրելով Արարատում Ազատիչի գործադրած հսկա ջանքերը և ընտրությունների արդյունքները՝ հասկանալի է դառնում, որ ոչիշխանական ուժերի և հանրության լայն շրջանակների համախմբման միջոցով հնարավոր է Սերժ Սարգսյանին շատ արագ հեռացնել իշխանությունից:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը