Աշխարհ

29.11.2013 10:57


Եգիպտոսում մահմեդականների և քրիստոնյաների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել

Եգիպտոսում մահմեդականների և քրիստոնյաների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել

Եգիպտոսի հարավում մահմեդականների և քրիստոնյաների բախման հետևանքով երեք մարդ է զոհվել, 20–ը՝ վիրավորվել։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Կահիրեի հարավային Էլ Մինյա արվարձանում։ Ընդհարման պատճառը դեռևս հայտնի չէ։ Էլ Մինյայի եպիսկոպոսի խոսքերով՝ բախումները հրահրել են «Մահմեդական եղբայրները», որոնք հողային վեճի պատրվակով կրակ են բացել քրիստոնյաների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը