Աշխարհ

29.11.2013 11:55


Յանուկովիչը Մերկելին. «Ես 3,5 տարի միայնակ եմ մնացել Ռուսաստանի դեմ» (տեսանյութ)

Յանուկովիչը Մերկելին. «Ես 3,5 տարի միայնակ եմ մնացել Ռուսաստանի դեմ» (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսում ոչ պաշտոնական շփում է ունեցել Լիտվայի նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Էստոնիայի վարչապետ Անդուս Անսիպոմի հետ։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ հինգշաբթի ուշ երեկոյան՝ աշխատանքային ճաշից առաջ, նրանք քննարկել են ԵՄ–ի ասոցացման համաձայնագրին միանալու աշխատանքները դադարեցնելու Ուկրաինայի որոշումը։

Համացանցում հայտնված տեսանյութում մասնավորապես լսվում է, թե ինչպես է Մերկելը Յանուկովիչին հանդիմանում՝ Ձեզանից ավելին էինք սպասում։ Ի պատասխան՝ Յանուկովիչն ընդգծում է.

«Ուկրաինայում տնտեսական վիճակը շատ բարդ է։ Ես ուզում եմ, որ Դուք ինձ լսեք։ Ես 3,5 տարի մենակ եմ։ Չափազանց անհավասար պայմաններում շատ ուժեղ Ռուսաստանի դեմ ես եղել եմ մեն մենակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը