Աշխարհ

29.11.2013 12:00


ԱՄՆ–ում «սև ուրբաթ» է (տեսանյութ)

ԱՄՆ–ում «սև ուրբաթ» է (տեսանյութ)

Ամեն տարի նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթը ԱՄՆ–ում հայտարարվում են Սուրբ ծննդյան տոների առթիվ տարվա ամենախոշոր զեղչերը՝ «սև ուրբաթը»։

Կանխատեսվում է, որ այս տարի ուրբաթը «սև» կլինի 53% ամերիկացիների համար՝ նախորդ տարվա 44%–ի փոխարեն։

Ամեն տարի այս զեղչերի ժամանակ բազմաթիվ մարդիկ են տուժում։ Գնումներ կատարող քաղաքացիներն ընկնում են «ապրանքային տենդի» մեջ։

Օրինակ՝ նախորդ տարի իր «մրցակիցներից» առաջ անցնելու համար մի կին արցունքաբեր գազ էր կիրառել։ Միչիգանում ամբոխը գետնին էր տապալել և ոտնակոխ արել մի աղջկա։ Տարբեր խանութներում էլ տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը