Խմբագրական

Հունվար 24, 2011 00:24

Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը

Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը

2008-ի մարտի 1-ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվում իր պատկերացրած երկրի ղեկավարը դառնալ։ Իսկ Սարգսյանի պատկերացումները պետության ու դրա ղեկավարման փիլիսոփայության մասին ձևավորվել են Հեյդար Ալիևի աչալուրջ հայացքի ներքո գործող ադրբեջանական կագեբեակոմկուսական համակարգի և իր նախկին շեֆ Կեվորկովի «շկոլայի» ազդեցության տակ, ինչը ենթադրում է բացառապես խարդավանքների ու բանսարկության վրա հիմնված և փողի գաղափարախոսությամբ առաջնորդվող միահեծան կառավարում՝ նման այսօրվա Ադրբեջանում կամ Թուրքմենստանում ձևավորված սուլթանական կամ խանական կառավարման ձևին։

Կհաջողվի՞ Սարգսյանին հասնել իր երազանքների իրականացմանը՝ ցույց կտա ժամանակը. հավանականությունը 50-50 է։ Առայժմ նա մասնակի հաջողության է հասել, քանի որ մեծ դիմադրություն կա նաև իշխանության ներսից, ինչն ավելի լուրջ գլխացավանք է ՀՀԿ «ճկուն» նախագահի համար, քան տարատեսակ ընդդիմադիրների հարթակային գոռգոռոցները։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ճանապարհին Սարգսյանը հասցրել է գժտվել իր բազում «յուրայինների» հետ, որի արդյունքում սեփական խարդավանքների մեջ խճճված և տարբեր իշխանական թիմերի իրար դեմ հանած Սարգսյանը շատերի համար դարձել է անվստահելի ու վերածվել յուրօրինակ «բալաստի», ում պետք է ենթարկվել բացառապես սեփական խնդիրները լուծելու նպատակով, իսկ հնարավորության դեպքում նրանից ազատվել, քանի որ նա որևէ մեկին, որպես գործընկեր, այլևս պետք չէ։

Իմ խորին համոզմամբ՝ այդպես են մտածում Սարգսյանի թիմակիցներ համարվող բոլոր հիմնական խաղացողները, ովքեր միմյանց հետ կարող են տարաձայնություններ ունենալ բազմաթիվ հարցերում, բայց միակարծիք են այն հարցում, որ Սերժ Սարգսյանը չի կարող երկրի ղեկավար լինել, պարզապես այդպես ստացվել է ու հիմա բոլորն ուզում են պետական կառավարման ղեկը ստանձնած «Ցախիս Ցինոբերին» օգտագործել, որպեսզի հետագայում ...

Ո՞ւմ գործիքն է դարձել Սերժ Սարգսյանը

Սարգսյանն այժմ հայտնվել է իր ցանկությունների ու հնարավորությունների արանքում և արդյունքում զրկվել հնարավոր բոլոր հենարաններից՝ աթոռին մնալով զուտ իներցիայի և ընդդիմադիր դաշտից իրական ու հզոր հակադրության բացակայության պատճառով։

Նկատենք, որ ինչ-ինչ գործընթացներից հետո Սարգսյանի հանրային վստահության դեֆիցիտին գումարվեց նաև պետական ապարատի ներսում առկա անվստահությունը երկրի ղեկավարի հանդեպ։

Եթե դու «մեկ օլիգարխի տնտեսություն» ես կառուցում, ապա պատրաստ եղիր, որ քեզնից երես են թեքելու նաև երեկվա բոլոր թիմակիցներդ, իսկ նրանք, ովքեր դեռ քեզ հետ են՝ դա անում են ոչ թե հավատարմությունից ելնելով, այլ՝ զուտ հաշվարկով ու քեզ օգտագործելու նպատակով։ Ուշադիր հետևեք երեկ «Լևոնի վկայի» կարգավիճակ, իսկ այսօր «ազատ, բայց պատասխանատու» դարձած մամուլի որոշ միջոցների (թերթեր և կայքէջեր) հրապարակումներին և կհամոզվեք, որ Սերժ Սարգսյանին «խփված քարտ» են համարում նախևառաջ «ի՛ր» շրջապատի մարդիկ և փորձում են ոչ միայն կուլիսային աշխատանքով, այլ նաև իրենց կողմից վերահսկվող «լևոնական» մամուլով ճնշել ՀՀ նախագահի աթոռին հայտնված մարդուն, որպեսզի նա գործիք դառնա ու հարձակվի կլանի իրենց հակառակորդ թևի վրա։ Հավանաբար, այդ ամենը Սարգսյանին մատուցվում է «Շե՛ֆ, տե՛ս, նույնիսկ լևոնականներն են քեզ կոչ անում կանգ չառնել ու հոշոտել մեր ասած մարդկանց, որից հետո իրենք քո քայլերը կողջունեն, ու խնդրեմ, էս էլ քեզ խիստ ընդդիմադիրների հարցազրույցները, կարդա՛ - իսկ հետո էլ երևի ավելացնում, - համ էլ մեր ասած մարդկանց կուլակաթափ անելով հնարավոր կլինի սեփականության վերաբաշխման գլխավոր ծրագրի իրագործումը չդանդաղեցնել ու դառնալ «Հայկական Թուրքմենբաշի»։ Բա էլ ուրիշ ինչպե՞ս խլենք քո «ընկերների» ունեցվածքն ու դա մատուցենք ժողովրդին որպես անընդունելի երևույթների դեմ պայքար, եթե դու մեզ չես լսում, չես կարողանում արագ ու խիզախ որոշումներ կայացնել։ Բա քեզ ինչպե՞ս վերարտադրենք նախագահի պաշտոնում»։

Ասել է թե՝ իշխանության մի թևն այժմ օգտագործում է Ս. Սարգսյանի ադրբեջանաթուրքմենական պատկերացումները պետության մոդելի մասին ու ստիպում նրան արագ շարժվել՝ մտքում ունենալով այլ դեմքով «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագիրը։ Այսինքն՝ թուրքմենբաշիզմը հոգեհարազատ է ոչ միայն Ս. Սարգսյանին, այլ նաև որոշ անհատներին, պարզապես ամենքն ի՛ր պլաններն ունի և ի՛նքն է ցանկանում ժառանգել Սարգսյանի ձեռքերով կառուցվող պետության ղեկը. համագործակցությունը, փաստորեն, կողմերի միջև ընդանում է փոխադարձ «գործիքավորման» պայմաններում։

Կարելի է վստահաբար պնդել, որ Սարգսյանը, սեփական սխալների ու թուրքմենբաշիական մտածողության հետևանքով, հիմա գործնականում զրկվել է ներիշխանական հարաբերություններն ու գործընթացներն ուղղորդելու հնարավորությունից, քանի որ իրականում չունի թիմ և ստիպված է միայն ընտրություն կատարել իրեն շրջապատող այս կամ այն թիմի օգտին ու գործիք դառնալ նրանց ձեռքում՝ հույս ունենալով, որ ինքը կհաղթի բոլորին։ Դա կարելի է Չեռնենկոյի սինդրոմ անվանել։

Նախագահի պաշտոնում վերընտրվելու այլ տարբերակ քան ներկլանային թիմերից մեկին աջակցելը նա այժմ չունի և կանգնած է բարդ ընտրության առաջ. մի կողմից «Հայկական Թուրքմենբաշի» դառնալու ցանկությունն է, իսկ մյուս կողմից՝ կոտրած տաշտակի առջև հայտնվելու վախը։

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ տեղի ունեցածը պետք է դիտարկել բացառապես վերը նկարագրված իրավիճակի շրջանակներում։ Պատահական չէ, որ Պլաչիդո Դոմինգոն իր գործն արել գնացել էր, բայց Սերժ Սարգսյանը «միջոցառմանը» հաջորդող 4 օրերի ընթացքում չէր կարողանում որոշում կայացնել. հավանաբար ընտրություն էր կատարում ստացվելիք նյութական օգուտի ու վաղվա անելիքների միջև։ Ի վերջո նախապատվությունը տրվեց Երևանն ամբողջությամբ վերցնելուն ու փողի վրա «նստած» քաղաքը սեփականաշնորհելուն։ Այսինքն՝ ագահությունը հաղթեց բնազդին, ու Սարգսյանը գնաց թուրքմենբաշիզմի ուղղությամբ՝ չնայած վախը սրտի խորքում հաստատ պահած կլինի ...

Նոր քաղաքապետն ընդունելի է և հանդուրժելի

Այսօր արդեն կասկած չկա, որ Գ. Բեգլարյանի հետ կատարվածն ընդամենը առիթ էր, որպեսզի որոշակի շրջանակներ նրանից ազատվեն ու իրենց ձեռքը վերցնեն նաև մայրաքաղաքի՛ ֆինանսական հոսքերը՝ դրանով իսկ վերջնականապես խաչ քաշելով տեղական ինքնակառավարման համակարգի կայացման վրա։

Արձանագրենք, որ Երևանի որպես համայնքի շուրջ տեղի ունեցած գործընթացների արդյունքում մայրաքաղաքի կառավարման համակարգը վերադարձավ 1995-ի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մոդելին, այսինքն՝ վերածվեց նախագահական նստավայրի կցորդ կառույցի, իսկ քաղաքապետը դարձավ նշանակովի։

Բեգլարյանի հեռացումից հետո մենք տեսանք, որ բոլորը խոսում էին մայրաքաղաքի ապագա ղեկավարի ընտրությունից, բացի այն մարդկանցից՝ Երևանի Ավագանին ներկայացնող անձանցից, ովքեր, ըստ օրենսդրության, պետք է որոշում կայացնեին ու իրենց կազմից ընտրեին քաղաքապետ։ Իսկ դա նշանակում է, որ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը հետընթաց ապրեց. նույնիսկ ձևական պրոցեդուրաները չպահպանվեցին ու նախագահականից ամեն ինչ արվեց, որպեսզի բոլորը տեսնեն, որ Կարեն Կարապետյանը քաղաքապետ է դառնում բացառապես Սերժ Սարգսյանի կամքով։

Ինձ, որպես ՀՀ քաղաքացու և մասնագետի, առաջին հերթին հետաքրքրում է իշխանության տարբեր թևերի միջև առկա հարաբերությունները, զսպումների ու հակակշիռների իրավական մեխանիզմները և իրավակիրառական պրակտիկան, որից հետո արդեն կարելի է նայել, թե ով է ղեկավարում այս կամ այն պետական մարմինը և եթե վատ է կառավարում, ապա ձևեր փնտրել նրանից ազատվելու ու նոր ծրագրեր (կրկնեմ՝ ծրագրեր) ունեցողներին բերելու համար։ Իսկ եթե երկրում կա միահեծան բուրգ և կառուցվում է «մեկ օլիգարխի տնտեսություն», ապա ինձ համար միևնույն է «Երևանի քաղաքապետը ունի՞ մականուն, թե՞ ոչ» հարցի պատասխանը։ Մեկ է, այդ հարցի պատասխանից ոչինչ կախված չէ։ Հրեն Կարեն Կարապետյանը ոնց որ թե մականուն չունի, ընտրական գործընթացների մեջ էլ գոնե երևացող մասով ներգրավված չի եղել, հետո ի՞նչ։ Երևանի վիճակը լավացե՞լ է։ Իհարկե ոչ։ Ճիշտ հակառակը։ Հետևաբար պետք է համակարգային նայել խնդրին, այլ ոչ թե կուլ տալ իշխանական քարոզչամեքենայի խայծը և հավատալ, թե այս մեկին հանելով ու այն մյուսին նշանակելով երկրի վիճակը լավանալու է։

Փաստն այն է, որ Երևանի նախկին քաղաքապետը, անկախ այն հարցից, թե ի՞նչ կարծիքի են մեր քաղաքացիները նրա ընտրության և անձնական որակների մասին, ինքնուրույն քաղաքապետ էր, իսկ դա նշանակում է ինքնուրույնաբար տնօրինել Երևանի ավելի քան 50 միլիարդանոց տարեկան բյուջեն, ինչն անհանդուրժելի և անընդունելի է «Հայկական թուրքմենբաշիզմ» կառուցելու երազանք ունեցող Սարգսյանի համար։ Դա է պատճառը, որ Բեգլարյանի ֆինանսատնտեսական ինքնուրույնության դեմ պայքարում համընկան ՀՀ նախագահի ու կլանաօլիգարխիկ համակարգի մեկ այլ թևի շահերն ու Երևանի նոր ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով լրիվ համապատասխանում է նախագահական նստավայրի քաղաքապետի մասին պատկերացումներին ու կարծում եմ երևանցիների որոշակի շերտեր հիմա իրենց մաշկի վրա են զգում, թե ինչ է իրենից ներկայացնում կամակատար քաղաքագլուխը։

Կարեն Կարապետյանն այժմ լիովին կառավարելի է դարձել Բաղրամյան 26-ի ձեռքում և, պատկերավոր ասած, նույնիսկ թաշկինակից օգտվելիս ճշտվում է իր կուռատորների հետ։

Կարապետյանի ձեռքերով հիմա կառուցվում է «նախագահականին կից քաղաքապետարան» մոդելը։ Այ ա՛յս տիպի պաշտոնյաներն են Սարգսյանի համար դառնում ընդունելի ու հանդուրժելի։

Այժմ համեմատելով Կ. Կարապետյանի ու Գ. Բեգլարյանի կառավարման ինքնուրույնության աստիճանները՝ կարող ենք միանշանակ ասել, որ նախորդ քաղաքապետը շահեկանորեն տարբերվում է այսօրվա հանդուրժելի ու ընդունելի քաղաքապետից։ Բեգլարյանն ինքնուրույն էր որոշում կադրային ու ֆինանսատնտեսական հարցերը, ինչը չես ասի «Հայռուսգազարդի» նախկին ղեկավարի մասին։

Ինչ վերաբերում է բեգլարյանների տիպի մարդկանց դեմ պայքարը պետական կառավարման համակարգում «տեսակների պայքար» ներկայացնելուն, ապա այն դատարկ միֆ է, բլեֆ, որոնց միջոցով իշխանության որոշակի շրջանակներն ընդամենը քողարկում են իրենց իշխանատենչությունն ու սեփական պատկերացումներով «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերը։ Այսինքն «տեսակների պայքար» կոչվածը հանրային հարաբերությունների վրա ազդեցության ձևին է վերաբերում, այլ ոչ թե բովանդակությանը։ Եվ դեռ հարց է, թե ո՞ր տեսակն է ավելի հակապետական ու վտանգավոր։ Համենայնդեպս մեր երկրի անվտանգությանը սպառնացող հայ–թուրքական «ֆուտբոլի» նախաձեռնումը և օտարալեզու հանրակրթական դպրոցներ ստեղծելու որոշումը այս մի տեսակի ձեռամբ արվեց։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: