Աշխարհ

04.12.2013 10:58


Ճապոնացու բնակարանում 80–ից ավելի թունավոր սողուններ են գտել

Ճապոնացու բնակարանում 80–ից ավելի թունավոր սողուններ են գտել

«The Telegraph»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի ոստիկանությունն Օսակա քաղաքի բնակարաններից մեկում 80–ից ավելի թունավոր մողեսներ և օձեր է հայտնաբերել, այդ թվում՝ վիշապօձ:

Ոստիկանությունը մեկսենյականոց բնակարան է ժամանել, երբ հարևաններից մեկը, տան պատի վրայով սողացող օձ նկատելով, դիմել է իշխանություններին։
Խուզարկելով բնակարանը՝ ոստիկաններն առանձին խցերում պահվող տասնյակ օձեր են հայտնաբերել՝ հիմնականում 3 մ երկարությամբ։

40-ամյա տանտերը նրանց հայտնել է, որ սողուններին պահում է որպես ընտանի կենդանիներ և կերակրում սառեցված մկներով:

Այս խորագրի վերջին նյութերը