Աշխարհ

04.12.2013 15:05


Համացանցում 2013-ին ամենաորոնվող աստղերի անունները

Համացանցում 2013-ին ամենաորոնվող աստղերի անունները

«Ok!» ամսագիրը հրապարակել է 2013 թվին համացանցում ամենաորոնվող հայտնի մարդկանց անունները: Եվ այսպես, առաջին տեղը զբաղեցրել է հայտնի երգչուհի Բեյոնսեն՝ կապված նկարների շուրջ տեղի ունեցած հայտնի սկանդալի հետ. Սուպերգավաթի ելույթների ժամանակ լուսանկարիչները մի շարք լուսանկարներ են արել, որտեղ Բեյոնսեն բավական տգեղ տեսք ունի: Այդ դեպքից հետո Բեյոնսեն արգելել է նկարահանումներն իր ելույթների ժամանակ:

Երկրորդ տեղում հայտնվել է մոդել Քիմ Քարդաշյանը, ում հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն անճաշակ հագուստով, այլև Քիմի հղիության և Քանիե Ուեսթի հետ նշանադրությամբ։

Երրորդ տեղը զբաղեցրել է սկանդալային երգչուհի Ռիհաննան, ով այս տարի առանձնապես աչքի չի ընկել, սակայն համացանցի օգտատերերը շարունակում են հետաքրքրությամբ հետևել Բարբադոսի գեղեցկուհու կյանքին:

Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սվիֆթը, ով այս տարի մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել: Թեյլորի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նաև Սվիֆթի մի շարք հետաքրքիր զգեստներով, որոնց վրա ուշադրություն են դարձրել Թեյլորի երկրպագուհիները:

Հինգերորդ տեղը զբաղեցրել է հայտնի երգչուհի Մադոննան, և մասնագետների կարծիքով, եթե որոնման համակարգերը գոյություն ունենային դեռ 30 տարի առաջ, ապա Մադոննան ամեն տարի կհայտնվեր «Թոփ10»-ում:

Վեցերորդ հորիզոնականում հայնվել է միլիոնավոր դեռահասների կուռք, երգիչ Ջասթին Բիբերը, ով անդադար հայտնվում է սկանդալների կենտրոնում:

7-րդ տեղում է երգչուհի Նիքի Մինաժը՝ կապված նրա էպոտաժային հագուստների հետ:

8-րդ տեղը զբաղեցրել է կինոաստղ Ամանդա Բայնսը, ով մարդկանց ուշադրությունը գրավել է բավական երկար ժամանակ բուժում ստանալով հոգեկան հիվանդություններից։

Իսկ ահա սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը հայտնվել է ընդամենը 9-րդ հորիզոնականում, ինչը բավականին զարմանալի է, քանի որ այս տարի նա մի շարք սկանդալների կենտրոնում էր:

Ցուցակի վերջին`10-րդ տեղը, զբաղեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում անվան հետ է կապված այս տարի ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամը:

Այս խորագրի վերջին նյութերը