Քաղաքական

Դեկտեմբեր 06, 2013 10:36

Միավորման կոչ

Միավորման կոչ

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի խմբակցությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների և խմբերի հարգելի ներկայացուցիչներ, բոլոր ընկերությունների աշխատակիցներ ու գործատուներ.

2013 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, հերթական անգամ արտահայտեցին իրենց բացահայտ անտարբերությունն ու արհամարհանքն ավելի քան 250.000 քաղաքացիների հանդեպ, ովքեր սկզբունքային և հիմնավորված անհամաձայնություն էին հայտնել հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Թեպետ օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում, հորդորում և կոչով դիմում է բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել և պայքարել մեր բոլորի սոցիալական և սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Մի կողմ թողնելով բոլոր նեղ խմբակային շահերը՝ միավորվենք և համատեղ ուժերով պայքարենք համընդհանուր արժեքների՝ սահմանադրականության, արդարության, օրինականության ապահովման և հաստատման համար:

Խնդրում ենք բոլորին միանալ նախաձեռնությանը՝ համատեղ կազմակերպելու և իրականացնելու բողոքի ու քաղաքացիական անհնազանդության արտահայտման օրինական բոլոր հնարավոր գործողությունները երթերի, ցույցերի, հանրահավաքների, զանգվածային գործադուլների և այլ ակցիաների իրականացման տեսքով:

Միայն միասնական պայքարով մենք կկարողանանք իշխանությանն առերեսել այն հրամայականի հետ, որ իրենք, ուզեն, թե չուզեն, ստիպված և պարտավոր են հաշվի նստել ՀՀ քաղաքացիների կարծիքի ու ցանկությունների հետ: Մեզ միանալու համար գրեք[email protected] էլ. հասցեին:

Ուժ ու կորով մեզ՝ պայքարելու վասն արդարության ու օրինականության:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Այս խորագրի վերջին նյութերը

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Հուլիս 18, 2019 13:46 «Վարչապետը հող է նախապատրաստում թեժ աշնանը փորձել տանկերի թրթուրների տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր դրսևորում»։
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հուլիս 18, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հուլիս 17, 2019 23:50 Ըստ տեղեկությունների՝ վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 21:54 Ռոբերտ Քոչարյանի գործը նշանակություն ունի նաև այլ տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հուլիս 17, 2019 21:36 Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին:
ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

Հուլիս 17, 2019 16:54 «Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:
Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Հուլիս 17, 2019 14:03 Առգրավվել է համակարգիչը, և կնքվել է սենյակը:
Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Հուլիս 17, 2019 12:39 Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է։
Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 12:15 «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Հուլիս 17, 2019 11:55 Քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետը: 
ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 17, 2019 09:26 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Հուլիս 16, 2019 20:40 Մինչ այդ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ։