Քաղաքական

Դեկտեմբեր 06, 2013 11:37

ՀՀԿ–ականը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա

ՀՀԿ–ականը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա

Թե ո՞վ է լինելու նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի իրավահաջորդը (բնականաբար՝ ըստ իշխանական վարկածի), ՀՀԿ խմբակցության հնաբնակ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը մտքի ծայրով անգամ չի անցկացրել։

–Ես չեմ..., էդպիսի...այդ թեման չեմ քննարկել ո՛չ իմ ուղեղում, ո՛չ էլ իմ շրջապատի հետ,–«7օր»–ի հարցից ակնհայտորեն շփոթվելով՝ պատասխանել է նա։

–Կլինի նա, ով մեր ժողովրդի քվեն կստանա։ Ձայն բազմաց ձայն Աստծո,–ավելացրել է Մ. Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե ՀՀԿ–ն շարունակի իր ազգային գործունեությունը և պատասխանատվությունը, ու եթե ՀՀԿ–ականների ազգային տեսակը, գործելաոճը հասարակության կողմից գնահատվի ըստ արժանվույն, ապա ՀՀ հաջորդ նախագահը կրկին Հանրապետական կուսակցությունից կլինի։

Բայց Սերժ Սարգսյանը, նրա խոսքերով, բնականաբար, երրորդ ժամկետի չի գնա. Սահմանադրությամբ սահմանափակված է նրա այդ իրավունքը։

«7օր»–ի հարցին՝ գուցե հենց դրա համար էլ փոխո՞ւմ է Սահմանադրությունը, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Հայաստանում, ճիշտն ասած, դա էդքան իրական չեմ տեսնում։ Մենք ժողովրդավարությունն ընդունել ենք, արևմտյան արժեքների գոնե այդ հատվածն ամբողջությամբ ընդունել ենք, Սահմանադրությամբ ամրագրել ենք։ Եվ Սերժ Սարգսյանն էլ իր էությամբ ժողովրդավար մարդ է։ Համենայնդեպս, մենք Ադրբեջանը չենք, որ Սահմանադրություն փոխենք, ալիևյան կլանը հավերժ մնա։

Փոխարենը՝ Ռուսաստանի օրինակի կրկնությունը, որ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վարչապետ դարձավ, Մ. Մինասյանը չի բացառում.

–Դե, գիտեք՝ ինչ, հիմի եթե վարչապետ նստի, իսկ ի՞նչ է եղել, հնարավոր չէ՞, ինչո՞ւ, չի՞ կարելի։ Դա չի արգելվում ո՛չ օրենքով, ո՛չ էլ Սահմադրությամբ։ Ես է՛դ մասին էլ չեմ մտածել, բայց գոնե իրավական իմաստով նոնսենս չկա, նորմալ է, ի՞նչ է պատահել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. Աղվան Պողոսյան

Հուլիս 18, 2019 13:46 «Վարչապետը հող է նախապատրաստում թեժ աշնանը փորձել տանկերի թրթուրների տակ ճզմել ցանկացած ընդդիմադիր դրսևորում»։
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հուլիս 18, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հուլիս 17, 2019 23:50 Ըստ տեղեկությունների՝ վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 21:54 Ռոբերտ Քոչարյանի գործը նշանակություն ունի նաև այլ տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հուլիս 17, 2019 21:36 Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին:
ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

Հուլիս 17, 2019 16:54 «Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:
Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Հուլիս 17, 2019 14:03 Առգրավվել է համակարգիչը, և կնքվել է սենյակը:
Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Հուլիս 17, 2019 12:39 Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է։
Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 12:15 «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Հուլիս 17, 2019 11:55 Քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետը: 
ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 17, 2019 09:26 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Հուլիս 16, 2019 20:40 Մինչ այդ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ։