Աշխարհ

09.12.2013 11:18


Ողջ գիշեր Կիևում շարունակվել են բողոքի գործողությունները (տեսանյութ)

Ողջ գիշեր Կիևում շարունակվել են բողոքի գործողությունները (տեսանյութ)

Ուկրաինայում ցուցարարները ողջ գիշեր ձեռքի տակ եղած իրերով պատնեշներ են կառուցել, որպեսզի պաշտոնյաները մեքենաներով չկարողանան հասնել աշխատավայր։

Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ այս օրը վճռորոշ է լինելու երկրի համար՝ ևս մեկ անգամ կոչ անելով պատնեշներ կառուցել և արգելափակել կառավարության անդամների մուտքն իրենց աշխատասենյակ մինչև հրաժարական տալը։

Այժմ ցուցարարների կողմից արգելափակված են դեպի Վերին Ռադա և նախագահական տանող բոլոր ճանապարհները։ Այնտեղ հնարավոր է հասնել միայն ոտքով քայլելով։

Ընդդիմությունից պնդել են, որ պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ միմիայն Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականից հետո։

Ցուցարարները նաև գետնին են տապալել դեռևս 70 տարի առաջ Շևչենկոյի զբոսայգում տեղադրված Լենինի արձանը և նրա բռունցքը տարել Մայդան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը