Քաղաքական

Դեկտեմբեր 14, 2013 03:18

Տիգրան Ուրիխանյան. «Գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ»

Տիգրան Ուրիխանյան.  «Գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ»

Հավանաբար որոշ շրջանակների մատուցմամբ, մի շարք լրատվամիջոցներ տիրաժավորում են հետևյալ հարցը, թեարդյոք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցների փոխարեն վճարել պարտադիր կուտակային կենսաթոշակի 5%-ը:

Դրա վերաբերյալ ցանկանում եմ ներակայացնել հետևյալ պարզաբանումը.

Վստահաբար, մենք գործ ունենք ակնհայտ արհեստական հարցադրման հետ: Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ ես և որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, միանշանակ դեմ է պարտադիր բաղադրիչի կիրառմանը՝ համարելով, որ ներկա սոցիալ-տնտեսական իրականության պայմաներում դա ուղղակի անթույլատրելի է, քանզի հանուն տասնամյակներ անց խիստ մշուշոտ և հենց այսօր որևէ հստակ երաշխիքներով չամրագրված բարեկեցության գաղափարի, է ՛լ ավելի է վատանալու մարդկանց այսօրվա ու նաև վաղվա իրական կյանքը:

Այս դեպքում արդեն էական չէ, որ որոշ խոշոր գործարարներ, կամավոր կամ ոչ համաձայնել են վճարել:

Այն, որ գործարարները պատրաստակամություն են հայտնել իրենք վճարել իրենց աշխատողների կուտակային պարտադիր վճարները, ապա այստեղ մենք գործ ունենք իրապես խորքային վտանգների հետ: Աներկբա է այն տեսակետը, որ այստեղ գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ: Օրենքը հստակ սահմանում է, թե ով և որքան պետք է վճարի հունվարի 1-ից: Կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա ընդամենը լինելու է խիստ կարճաժամկետ ակցիա, բողոքի արդարացի ալիքը մեղմելու կամ մարելու նպատակով:

Բնականաբար, այս դեպքում տրամաբանորեն առաջանում է երկու հստակ հարց:

Առաջինը՝ ո՞վ է վճարելու պետական համակարգում աշխատողների գումարները: Եվ պետք չէ զբաղվել փարիսեցիությամբ, քանզի բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գումարները վճարելու են բացառապես երիտասարդ մասնագետները և ուրիշ ոչ ոք: Եվ երկրորդ՝ եթե մի քանի խոշոր գործարար պաթետիկ տոնով պատրաստակամություն են հայտնում իրենց վրա վերցնել այդ բեռը, ի՞նչ են անելու հազարավոր փոքր ու միջին գործարարները: Չէ՞ որ հենց այս կառավարության սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում դրանց մեծամասնությունն այսօր գտնվում է ծանրագույն վիճակում՝ կքած պարտքերի ու վարկերի տակ։

«Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի հետ մշտապես եղել է անկեղծ ու ազնիվ։ Ու մենք անելու ենք հնարավորը՝ այս համակարգի ներդրումը կասեցնելու համար, այլ ոչ թե գնալու ենք քայլերի, որոնց նպատակը կարճաժամկետ ակցիաներով հարյուր հազարավոր երիտասարդների արդար ընդվզումը մեղմելը և այնուհետև նույն այդ երիտասարդներին փաստի առաջ կանգնեցնելն է:

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Հուլիս 18, 2019 10:55 Քննարկվում են օրակարգային հարցեր։
Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Իջևանում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև. երկու կողմից տուժածներ կան (տեսանյութ, լրացված)

Հուլիս 17, 2019 23:50 Ըստ տեղեկությունների՝ վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։
Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ժողովրդին ցույց են տալիս, թե տեսեք՝ ամենուժեղ մարդուն կալանավորել ենք. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 21:54 Ռոբերտ Քոչարյանի գործը նշանակություն ունի նաև այլ տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Հուլիս 17, 2019 21:36 Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել:
«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին:
ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

Հուլիս 17, 2019 16:54 «Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:
Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Հուլիս 17, 2019 14:03 Առգրավվել է համակարգիչը, և կնքվել է սենյակը:
Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Հուլիս 17, 2019 12:39 Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է։
Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ

Հուլիս 17, 2019 12:25 Փամփուշտը կպել է բնակիչներից մեկի տանիքին:
Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 12:15 «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Հուլիս 17, 2019 11:55 Քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետը: 
ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 17, 2019 09:26 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Հուլիս 16, 2019 20:40 Մինչ այդ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ։
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 15:00 Ադրբեջանական կողմի զորավարժությունների ժամանակ։