Քաղաքական

Դեկտեմբեր 19, 2013 00:50

ՀԱԿ. «Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից»

ՀԱԿ. «Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից»

Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։ Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց։

Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից։ Կառավարությունը չի խորշել անգամ Պետական բյուջեի մասին 2011, 2012, 2013թթ. օրենքների բացահայտ խախտումից եւ առանց ԱԺ որոշման, գաղտնաբար կուտակել է պետական պարտք, որն այս պահին հասնում է ավելի քան 300 միլիոն դոլարի։

Բոլոր այս թանկացումներից հետո այժմ սահմանի վրա վրա ռուսական գազի մեծածախ գինն իջել, դարձել է 189 դոլար 1000 խ/մ-ի դիմաց, այսինքն՝ նախնական գնից ընդամենը 9 դոլարով ավելի, որից հաշվարկվում էր հանրապետությունում մանրածախ գինը մինչեւ վերջին թանկացումը։ Գնագոյացման մեխանիզմների մեջ այլ փոփոխություն չի եղել, սակայն, սպառողի համար գազի գինը (1000 խ/մ համար) անհասկանալիորեն բարձրացվել է 60 դոլարով։

Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են նաեւ Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքը։ Առանց Բյուջեի մասին օրենքի եկամուտների մասում փոփոխություն կատարելու, որպես ապօրինաբար կուտակված արտաքին պարտքի մարման միջոց ընտրվել է «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ պետության 20% այդ բաժնեմասն ընդգրկված չէ սեփականաշնորհման ծրագրում։ Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2012թ. հոկտեմբերին ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարությունը գաղտնի եւ ապօրինի որոշում է ընդունել այդ բաժնեմասի վաճառքի մասին, ինչն այն ժամանակ հերքեց նույն կառավարությունը, իսկ այժմ, ահա, հաստատվում է փաստերով ու փաստաթղթերով։

Այսպիսով՝ մեր առջեւ է ռեժիմի հանցավորության հերթական խայտառակ փաստը.

2011-2013թթ. գործադիր իշխանության կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ Բյուջեի մասին եւ Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքները։ Այդ խատումների գինը ավելի քան 300 միլիոն դոլարի լրացուցիչ արտաքին պարտքն է՝ ընկած ժողովրդի ուսերին։ Դա նաեւ այն գինն է, որ խաբեությամբ կորզվել է ժողովրդից՝ նպաստելու համար ռեժիմի ապօրինի վերարտադրության նախընտրական քարոզչական ապահովմանը 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական եւ նույն թվականի Երեւանի քաղաքապետական ընտրություններում։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն։

Այս խորագրի վերջին նյութերը

Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի

Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի

Հուլիս 19, 2019 14:49 Աշնանը լրատվամիջոցների նկատմամբ հարձակումները կսաստկանան:
Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Փաշինյանը զորամասում փորձել է զինվորի սննդի որակը (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:35 Հանդիպել է ԶՈւ սպաների ու կուրսանտների հետ։
ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30 Դռնփակ նիստը մեկնարկել էր Տավարացյանի հարցով դռնբաց նիստից հետո:
Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 14:05 Մեկնարկելուն պես հետաձգվեց։
Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Վարչապետի՝ «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» կոչից հետո համացանցում ատելության խոսքը 200 տոկոսով ավելացավ. Նարեկ Սամսոնյան

Հուլիս 19, 2019 13:22 12.000 ֆեյք կա ու դրանք բացառապես զբաղված են եղել համացանցում հայհոյելով:
Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Հուլիս 19, 2019 13:20 Վերաքննիչը մերժեց դատախազության բողոքը։
ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ (տեսանյութ)

ԲԴԽ անդամները կհանդիպեն Քոչարյանի գործով դատավորի հետ (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 13:10 Քննարկելու են նաև խուզարկության հարցը։
Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները

Հուլիս 19, 2019 12:50 ԲԴԽ անդամները հեռացել էին խորհրդակցական սենյակ։
ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)

ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ)

Հուլիս 19, 2019 11:25 Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով:
Ինչո՞ւ ԱՄՆ-ում Պոմպեո-Մնացականյան հանդիպում չի կայացել

Ինչո՞ւ ԱՄՆ-ում Պոմպեո-Մնացականյան հանդիպում չի կայացել

Հուլիս 19, 2019 08:44 Բոլթոնը  համակարգում է Իրանի դեմ ամերիկյան քաղաքականությունը։
Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Իջևանում, ի նշան բողոքի, փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 21:55 Պահանջում էին ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։
Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Իջևանում իրավիճակը կրկին լարված է (տեսանյութ)

Հուլիս 18, 2019 18:30 Մարզպետարանի հարակից տարածքում ճանապարհը փակ է։
Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է. Վանեցյանն Իջևանում է

Հուլիս 18, 2019 17:21 Իրավապահ մարմնի նկատմամբ ուժ կիրառելն անթույլատրելի է:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել

Հուլիս 18, 2019 17:08 ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

«Այդ խուզարկությունը շատ հարցեր է առաջ քաշում»․ Վիկտոր Սողոմոնյան

Հուլիս 18, 2019 16:35 «Միանշանակ, դրդապատճառներ կան»։
Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործերով ՍԴ-ն դիմում է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով. ՍԴ

Հուլիս 18, 2019 16:25 Գործերի վարույթները կասեցվել են:

ԲԴԽ–ն նոր նախագահ ունի

Հուլիս 19, 2019 14:30