Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով

Հուլիս 17, 2019 18:41 3.500 կիլոմետր երկարությամբ։
Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Հուլիս 17, 2019 11:00 Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Քաղաքական

Դեկտեմբեր 30, 2013 11:00

Ռոբերտ Քոչարյան. «Թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»

Ռոբերտ Քոչարյան. «Թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»

Հարցազրույց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

–Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:

–Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին:

Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:

1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:

2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի «հիփոթեքից»: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:

3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն:

Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:

Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:

Աղբյուրը՝ 2rd.am

Այս խորագրի վերջին նյութերը

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

«Հայաստանի մասով իրավիճակն այլ է. այն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է». Լավրով

Հուլիս 17, 2019 17:15 Ռուսաստանը հետևում է ՀՀ–ի իրադարձություններին:
ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

Հուլիս 17, 2019 16:54 «Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:
Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Հուլիս 17, 2019 14:03 Առգրավվել է համակարգիչը, և կնքվել է սենյակը:
Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Կա իշխանության ռեյտինգի անկում, չի կարելի կատարյալ հիմարի տեղ դնել ժողովրդին. հոգեբան

Հուլիս 17, 2019 12:39 Այն, ինչ այսօր կատարում է իշխանությունը՝ աբսուրդ է։
Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Սևանա լճի հիմնախնդիրները (տեսանյութ)

Հուլիս 17, 2019 12:15 «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները»։
Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել

Հուլիս 17, 2019 11:55 Քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետը: 
ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը․ Արփինե Հովհաննիսյան

Հուլիս 17, 2019 09:26 Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ

Հուլիս 16, 2019 20:40 Մինչ այդ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել կալանքը վերացնելու վերաբերյալ։
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 15:00 Ադրբեջանական կողմի զորավարժությունների ժամանակ։
Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը (տեսանյութ)

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը (տեսանյութ)

Հուլիս 16, 2019 12:35 Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել։
«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Իմ քայլի» պատգամավորները չեկիստների նման կանգնել էին դատարանների դիմաց. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հուլիս 15, 2019 21:25 Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն անակնկալ չէր: