Աշխարհ

08.01.2014 11:54


Վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ Լենոնը գրել է «Beatles»–ի հայտնի հիթերը (լուսանկար)

Վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ Լենոնը գրել է «Beatles»–ի հայտնի հիթերը (լուսանկար)

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնի առանձնատունը, որտեղ նա իր նախկին կնոջ՝ Սթեյսիի հետ բնակվել է 1964–1968թթ.։

Ասում են՝ հենց այդ առանձնատանն է Լենոնը գրել «Beatles» լեգենդար խմբի «Sgt. Peppers Lonely Hearts Club Band» ամենավարկանշային ալբոմի երգերը։

Ժամանակին Լենոնն առանձնատունը գնել է ընդամենը 32 հազ. դոլարով, իսկ այժմ այն գնահատվել է 22,5 մլն դոլար։

Տունը գտնվում է Լոնդոնից մոտ 40կմ հեռավորության վրա։ Այն կառուցվել է 1913թ.։ Ունի 6 ննջասենյակ, փակ լողավազան և շոգեբաղնիք, տնային կինոթատրոն և բիլիարդի սենյակ։ Առանձնատունը վաճառքի է հանվել 0,6 հեկտար հողատարածքի հետ միասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը