Աշխարհ

13.01.2014 11:00


Իրանի և «վեցնյակի» ծրագիրը կսկսի իրագործվել հունվարի 20-ից

Իրանի և «վեցնյակի» ծրագիրը կսկսի իրագործվել հունվարի 20-ից

Իրանի և «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) համատեղ գործողությունների ծրագիրը կսկսի իրագործվել հունվարի 20-ից։ Այս մասին, «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ, տեղեկացրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է այդ որոշումը։ ԱՄՆ Սպիտակ տան մամլո ծառայության հայտարարության մեջ ասվում է. «Բոլոր պայմանավորվածությունները կնպաստեն՝ հասնելու մեր նպատակին, որը հետևյալն է՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ»։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ զգուշացրել է, որ հակաիրանական բանաձևերը կմնան ուժի մեջ և ավելի կխստացվեն, եթե Թեհրանը խախտի խոստումները։

Այս խորագրի վերջին նյութերը