Աշխարհ

14.01.2014 10:36


Արգենտինայում հայտնաբերվել է մուտանտ իգուանա

Արգենտինայում հայտնաբերվել է մուտանտ իգուանա

Արգենտինական Կորդովա քաղաքի բնակիչն իր տան բակում հայտնաբերել է տարօրինակ իգուանայի՝ մողեսը 5 պոչ է ունեցել։

Շփոթված տղամարդը դիմել է կենդանաբանական այգու մասնագետներին, ովքեր ևս առաջին անգամ են նման երևույթի հետ բախվել։ Նրանցից մեկը՝ Դանիել Վիլյառեալը, հայտնել է, որ երբևէ չի լսել հինգպոչանի իգուանաների մասին, թեև երկու պոչով մողեսների հանդիպել է։ Այս մասին հայտնում է Gismeteo-ն։

Այս խորագրի վերջին նյութերը