Աշխարհ

18.01.2014 10:29


Սիրուհուն նամակ գրելիս ամուսնուն «բռնացրած» նախարարի կնոջը մահացած են գտել

Սիրուհուն նամակ գրելիս ամուսնուն «բռնացրած» նախարարի կնոջը մահացած են գտել

Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարար Շաշի Թհարուրի կնոջը դեռևս չպարզված հանգամանքներում մահացած են գտել։ Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»–ն՝ նշելով, որ Նյու Դելիի 5-աստղանի հյուրանոցներից մեկում կնոջը մահացած են գտել ամուսնու դավաճանության մասին իմանալուց մեկ օր անց։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախարարի կինը՝ Սունադանան, ամուսնուն «բռնացրել» էր սիրուհուն «Թուիթթեր»–ով նամակ գրելիս։ Սունադանան իր 57-ամյա ամուսնուն մեղադրել էր 45-ամյա պակիստանուհու հետ սիրային կապ ունենալու մեջ, ու մտադիր էր ապահարզան պահանջել։

Իր հերթին նախարարը պնդել էր, որ իր էջը «կոտրել» են հակերները։ Սակայն նրա տիկինը չէր հավատացել այդ վարկածին։ «The Indian Express»–ին տված հարցազրույցում Սունադանան հայտարարել էր, որ իրեն ոչնչացած է զգում որպես կին։

Բայց որոշ ժամանակ անց ամուսինները հաշատվել էին և հայտարարել, որ երջանիկ են իրենց ամուսնական կյանքում, իսկ սիրային այդ գրառումները չարամիտների գործն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը