Քաղաքական

18.01.2014 11:12


ԱԳՆ–ն շարունակում է օրենք խախտել

ԱԳՆ–ն շարունակում է օրենք խախտել

«Հետքը» գրում է. «Շաբաթներ առաջ մենք հանդես էինք եկել հրապարակմամբ, որով ընթերցողին հայտնում էինք, որ Արտաքին գործերի նախարարության կողմից Մաքսային միության ճանապարհային քարտեզը չհրապարակելը օրենքի կոպիտ խախտում է:
Այժմ խնդրի շուրջ է՛լ ավելի զավեշտալի հանգամանքներ են ի հայտ գալիս: Ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ ներկայումս բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` ճանապարհային քարտեզը հրապարակային դարձնելու վերաբերյալ:
Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ մեր երկրի օրենսդրությամբ՝ այդ տեղեկությունները պետք է հրապարակվեն, Երևանը սպասում է Մոսկվայի թույլտվությանը դա անելու համար:

Մանրամասները՝ Հետք–ում։

Այս խորագրի վերջին նյութերը