Աշխարհ

19.01.2014 21:40


Կիևի կենտրոնում բախումներ են. ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել (տեսանյութ)

Կիևի կենտրոնում բախումներ են. ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել (տեսանյութ)

Այսօր երեկոյան իրավապահ մարմինները բռնի ուժ են կիրառել Եվրամայդանի մի քանի հազար ցուցարարների նկատմամբ։ Ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել։ Ցուցարարները «Դինամո» մարզադաշտի մոտակայքից հրելով դուրս են բերել ոստիկանական ավտոբուսը՝ դրանով փակելով դեպի Վերին Ռադա տանող ճանապարհը։ Նրանք վանկարկել են՝ «Հե–ղա–փո–խութ–յուն»։

Այս պահին էլ Կիևի կենտրոնում անհանգիստ է։

Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ զանգվածային անկարգությունների հոդվածով։ Վերջինը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը