Քաղաքական

25.01.2014 16:20


Կայացել է Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացել է Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության  հիմնադիր համագումարը

Վանաձորում կայացել է Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) հիմնադիր համագումարը:
Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) դատական հայց էր ներկայացրել Գևորգ Պերկուպերկյանի ղեկավարած դարձյալ նույն անվանումով կուսակցության համագումարի օրինականությունը վիճարկելու համար, սակայն դատարանը որոշում էր կայացրել Գևորգ Պերկուպերկյանի ղեկավարած կուսակցության օգտին: Նախկին ՍԴՀԿ-ն անց է կացրել հիմնադիր համագումար` վերանվանվելով Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն: Լյուդմիլա Սարգսյանը, Համբարձում Եղիազարյանը, Մարտիկ Մելիքսեթեյանը և Ալեքսանդր Ալեքյանը ընտրվել են նախագահության կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը