Քաղաքական

28.01.2014 12:17


Եռաբլուր այցելած պաշտոնյաները խուսափել են քաղաքացիների հետ շփումից (տեսանյութ)

Եռաբլուր այցելած պաշտոնյաները խուսափել են քաղաքացիների հետ շփումից (տեսանյութ)

Նորանկախ Հայաստանի բանակի կազմավորման 22–ամյակի կապակցությամբ այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Բակո Սահակյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ ու հոգևորականներ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել անկախության համար զոհված հայորդիներին, ծաղիկներ և ծաղկեպսակ դրել նրանց շիրիմներին:

Հիշատակի արարողությունից հետո, սակայն, պաշտոնյաները խուսափել են Եռաբլուրում հավաքված քաղաքացիների հետ շփումից։ Այնտեղ հավաքված կանանց թույլ չեն տվել մոտենալ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող մյուս անձանց։ Վերջինները շտապել են հեռանալ Եռաբլուրից։

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը, Եռաբլուրում իրեն մոտեցած մի կնոջ վրա Սերժ Սարգսյանը խիստ բարկացավ՝ նախատելով. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը