Քաղաքական

30.01.2014 10:57


Սերժ Սարգսյանը մնացել է Քոչարյանի խոսքի տակ. այդպես է մտածում գործող նախագահի նեղ շրջապատը

Սերժ Սարգսյանը մնացել է Քոչարյանի խոսքի տակ. այդպես է մտածում գործող նախագահի նեղ շրջապատը

Ըստ Zham.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը մոտ ժամանակներս մանրամասն կանդրադառնա Կառավարության գործունեությանը, Մաքսային միությանը, պարտադիր կուտակային կենսաթոշակին և այլ խնդիրների:

Zham-ի աղբյուրը նշում է, որ Սերժ Սարգսյանն այս անգամ անձամբ է անդրադառնալու նաև Քոչարյանի արձագանքին, քանզի, ըստ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած որոշ շրջանակների, Սարգսյանի դե-ֆակտո լռությունը պետական ապարատում ընկալվել է որպես թուլության նշան:

Սակայն, Zham-ի աղբյուրի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը փորձում է ընտրել այն ճիշտ պահը, երբ այս խնդիրներին նրա անդրադարձն առավել լավ կընկալվի: Իսկ այդ ճիշտ պահը կախված է Քոչարյանի սպասվող նոր արձագանքից, որտեղ վերջինս խոսելու է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ դրվագների մասին, որտեղ լինելու են Ղարաբաղ, Մաքսային միություն և Եվրոպայի հետ հարաբերություններ:

Փաստորեն, ստացվում է, որ գործող նախագահն իր խոսքը ցանկանում է կառուցել Ռոբերտ Քոչարյանի խոսքից հետո, որպեսզի, իբր, ամբողջական լինի իր ասելիքը, քանի որ այսօր Սերժ Սարգսյանի շրջապատում շատերն են խոստովանում, որ «շեֆը Քոչարյանի խոսքի տակ ա մնացել»: Իսկ սույն հանգամանքը, ինչպես հայտնի է, ներկայիս ներիշխանական տղայական բարքերում, մեղմ ասած, լավ նշան չի համարվում:

Այս խորագրի վերջին նյութերը