Լրահոս

03.02.2014 21:09


Գ. Սահակյան. «Եթե նախագահը, դուք առողջական խնդիրներ ունենք դա մեր իրավունքն է առողջության մասին մտածել»

Գ. Սահակյան. «Եթե նախագահը, դուք առողջական խնդիրներ ունենք դա մեր իրավունքն է առողջության մասին մտածել»

ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

-Ինչպե՞ս կմեկնաբանեք երկրում առկա սոցիալական վատ իրավիճակի ֆոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 180 հազար դոլար արժողությամբ ցողունային բջիջների փոխպատվաստումը։.

- Գիտեք, ես կփորձեմ նման անարդարացված լուրերին երբևիցե չպատասխանել, առավելևս, որ ամենատգեղ և իրենց մտավոր կարողությունները չկարգավորող անձինք են տարածում, որոնք մտնում են ուրիշի անձնական գործունեության մեջ։ Դրա համար չեմ պատասխանում։

-Փաստն այն է, որ վիրահատության վրա մեծ գումար է ծախսվել։

- Ես այդպիսի փաստի չեմ տիրապետում։ Եթե նախագահը, ես, դուք առողջական խնդիրներ ունենք դա մեր իրավունքն է առողջության մասին մտածել։ Իսկ առողջական խնդիրներ ունենալ՝ չի նշանակում հնարավորություն չունենալ աշխատանքի։

Այս խորագրի վերջին նյութերը