Հարցազրույց

25.02.2014 16:00


Լ. Զուրաբյան. «Իշխանությունը վախենում ու նահանջում է Ազատության հրապարակում ռեալ կանգնած ուժից»

Լ. Զուրաբյան. «Իշխանությունը վախենում ու նահանջում է Ազատության հրապարակում ռեալ կանգնած ուժից»

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ

–Որքանո՞վ է հաջողվում չորս ոչիշխանական խորհրդարանական ուժերի համախմբման գործընթացը։ Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի՝ համախմբման ճանապարհով գնալու առաջարկին։

–Համախմբումն այսօր բանալին է քաղաքական գործընթացների: Ես համաձայն եմ դրա հետ: Մենք այդ համախմբումը սկսել ենք, և շատ կարևոր է, որ ԲՀԿ-ի ղեկավարն այդ կոչով հանդես եկավ: Դա, բնականաբար, կնպաստի համախմբման գործընթացին:

Իշխանական ճամբարի քարոզչությունն անընդհատ աշխատաում է գործընթացն այդ մրոտելու ուղղությամբ:

–Բնականաբար, իրենք անհանգստացած են, փորձում են ամեն ինչ անել համախմբման գործընթացը խոչընդոտելու համար իրենց ելույթներով՝ պառակտիչ, սեպ խրող կամ այլ անհանգստություն արտահայտող: Նույնն անում են իրենց վերահսկողության տակ գտնվող թե՛ պաշտոնական, թե՛ անկախ ձևացող լրատվամիջոցները: Ի շնորհիվ դրա՝ ստեղծվում է մի շատ լավ չափանիշ, որով կարող եք տարբերել իսկապես անկախ և իրենց տիրույթում գործող լրատվական միջոցը: Եթե կոնկրետ լրատվամիջոցը քարոզում է համախմբման թերահավատություն, հուսահատություն, կասկածամտություն, ապա դա անկախ ձևացող լրատվական միջոց է, սնվում է իշխանության կողմից:

Խոչընդոտներից խոսեցիք, կմեկնաբանե՞ք:

–Իրենք, բնականաբար, ամեն ինչ անում են խոչընդոտելու համար: Օրինակ՝ չընդունվեց գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մեր տարբերակը ...

Օրերս Արարատում տեղի ունեցածը՝ գետի հուն փոխելը և Ծառուկյանին պատկանող սեփականությանը վնաս հասցնելը արդյոք քաղաքական միտում ունի՞:

–Ճիշտ կլինի՝ այս մասին խոսի կոնկրետ ուժը, բայց, կարծում եմ, դա այդ դրսևորումներից մեկն է, ճնշումներ են. անհանգստացած են համախմբման գործընթացից... Խփում է տնտեսությանը, որովհետև իշխանության համար համախմբման տապալումն ավելի կարևոր է, քան տնտեսության շահը:

–Ինչպե՞ս կմեկնաբանեք Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները. «Ռեգիոնների կուսակցության» այն հայտարարությունը, որ «ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի վրա, և որ նրանք զղջում են եղածի համար»։ Հնարավո՞ր է, որ մի օր էլ մեր երկրում այդպիսի բան տեղի ունենա:

–Նույն բանը սպասվում է Հանրապետական կուսակցությանը: ՀՀԿ-ն իշխանությունը պահելու և անձնական նպատակներով օգտագործելու և դրա շուրջ հավաքված անձերի միավորում է: Հենց նրանք կորցնեն իշխանությունը, վստա՛հ եղեք, այնտեղ, բացի Աշոտ Նավասարդյանի հավատարիմներից, մարդ չի մնա:

–Մարտի մեկի հանրահավաքից կոնկրետ սպասելիքներ ունե՞ք։

–Դրված է երկրում արմատական փոփոխություններ կատարելու հարց: Կոչ եմ անում բոլորին մարտի մեկին գալ Ազատության հրապարակ: Հավաքվել ռեալ, ոչ վիրտուալ: Իշխանությանը կարելի է ստիպել նահանջել մեկ դեպքում՝ եթե իրենք տեսնեն ռեալ կանգնած մարդկանց հրապարակում: Ռեալ հավաքականությունն իրենք պետք է տեսնեն, որովհետև այս իշխանությունը վախենում ու նահանջում է Ազատության հրապարակում ռեալ կանգնած ուժից։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը