Խմբագրական

Օգոստոս 27, 2009 11:37

Ժողովրդավարության թեստ

Ժողովրդավարության թեստ

Սովետական տիպի պլանային տնտեսությունից շուկայական տնտեսությանն անցնելու նախադեպ չի եղել։ Հետսովետական երկրներն այդ առումով պիոներներ են։

Տեսաբաններն այժմ մի շարք ինդիկատորներ են մշակել, որոնք պատասխանում են այն հարցին, թե արդյո՞ք տվյալ հասարակությունն ավարտել է անցման փուլը։ Օրինակ՝ ամերիկյան հայտնի քաղաքագետ Սամուել Հանթինգթոնը (Samuel Huntington) նշում է, որ եթե իրար հետևից երկու անգամ իշխանություն է փոխվում ընտրությունների միջոցով, և պետական կառավարման ղեկին հայտնվում է ընդդիմադիր ուժը, ապա տվյալ երկրի անցումային փուլը կարելի է ավարտված համարել։ Այդ տեսակետից մենք դեռ որևէ առաջընթաց ցույց չենք տալիս։ Հայաստանում գործում է իշխանափոխության պալատական հեղաշրջման կամ ընդունման-հանձնման տարբերակը։ Միայն 1988-ին հնարավոր եղավ իշխանության գալ դրսից, բայց դա ուղեկցվեց նաև այն ժամանակվա ռեժիմի փլուզմամբ, ինչն էլ հնարավոր դարձրեց դրսից իշխանությունը վերցնելը։  Մնացած դեպքերում ամեն ինչ «հանգիստ» է անցել։

Հետաքրքրական են նաև մեր ժամանակների լավագույն փիլիսոփաներից Ռոբերտ Դահլի (Robert Dahl) դիտարկումները։ Նա մեր տիպի երկրների ժողովրդավարական անցումները հաջողված է համարում, երբ  ձևավորվում է  պոլիարխիկ համակարգ։ Դահլը  պոլիարխիային բնորոշ հատկանիշներից է համարում՝

1. «Իշխանության մարմինների ընտրովիությունը՝ երաշխավորված սահմանադրությամբ, ինչը ենթադրում է կառավարական որոշումների վերահսկողություն հասարակության կողմից։ Թույլ պոլիարխիայով երկրներում ընտրազանգվածը քաղաքական որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն չունի մինչև հաջորդ ընտրությունները»։

Հայաստանում, փաստորեն, նույնիսկ  թույլ պոլիարխիա չէ, քանի որ բուն ընտրական գործընթացի ժամանակ անգամ ընտրազանգվածն ազդեցություն գրեթե չունի։ Իշխանության և հասարակության մի ստվար հատվածի միջև «երկխոսության»  արատավոր միջնորդ է դարձել ընտրակաշառքը կամ վարչական թելադրանքը։ Սա անձնավորված պայքարի բացասական հետևանքներից է, երբ գերիշխող է դառնում «Ով էլ գա, մեկա  թալանելու ա» մտածողությունը։ Նման դեպքում իշխանությունն  իր պարտավորությունների սահմանը գնահատում է  5-10 հազար դրամ և դրանով ավարտում իր շփումները հանրության մի մեծ մասի հետ։ Կաշառվողների շերտն առաջնորդվում է «Շնից մազ պոկելն էլ քյար է» կարգախոսով, և կողմերը  վերադառնում են «ելման» դիրք, ու քանի որ փող վերցնողները որոշիչ քանակ են կազմում, ուստի ժողովրդավարության ֆորմալ կանոններն աշխատում են իրական ժողովրդավարական համակարգ ստեղծելու դեմ։ Սա պարադոքս է, բայց՝ փաստ։ Վկան Երևան քաղաքի ընտրությունները։ Տեղի ունեցավ  ընտրազանգվածի տոտալ կաշառում, և չկաշառվողների պասիվության պայմաններում տեղի  ունեցան «ժողովրդավարական» ընտրություններ։

2. «Ազատ և արդար ընտրությունների կանոնավոր ու պարբերական անցկացումը, որոնց ժամանակ բացառվում է  հարկադրանքի մեխանիզմի կիրառումը»։ Ըստ  Դահլի՝ հարկադրանքի մեխանիզմների  բացակայությունը կարևոր բաղադրատարր է, որով իրական ժողովրդավարությունը տարբերվում է քողարկվածից։

Այս առումով Հայաստանը տիպիկ  քողարկված ժողովրդավարություն և օլիգարխիկ համակարգ է հիշեցնում։

3. «Համընդհանուր ընտրական իրավունքը, երբ փաստորեն ամբողջ մեծահասակ բնակչությունն օժտված է ընտրություններին մասնակցելու իրավունքով»։  

Դահլի այս դրույթը ևս կարելի է համարել անհրաժեշտ, սակայն միանգամայն անբավարար պոլիարխիայի համար։ Ընտրություններին մասնակցելու իրավունքը ՀՀ-ում ամրագրված է օրենքով, սակայն վարչական ռեսուրսի կիրառումը շատ դեպքերում փաստացի զրկում է մեր քաղաքացիներին  ազատորեն մասնակցելու ընտրություններին։ Երբ զինվորին, ուսուցչուհուն կամ բյուջետային մեկ այլ աշխատողի հրահանգում են «ճիշտ» քվեարկել, արդեն չի կարելի խոսել ընտրական իրավունքի իրացման մասին։

4. «Ինքնարտահայտման ազատությունը և այլընտրանքային  տեղեկատվությունը։ Քաղաքացիները, առանց պատժված լինելու վախի, իրենց տեսակետն ազատ արտահայտելու իրավունք ունեն հիմնախնդիրների լայն շրջանակի վերաբերյալ՝ ներառյալ իշխանության մարմինների, կառավարության, վարչակարգի, սոցիալ- տնտեսական կարգի և տիրապետող գաղափարախոսության քննադատությունը։ Քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներից։ Ավելին, այլընտրանքային նշյալ աղբյուրներն իրապես գործում ու պաշտպանվում են օրենքով»։  

Այս դրույթն ակնհայտորեն չի գործում Հայաստանում։ Մեզանում ինքնարտահայտման ազատությունն ու այլընտրանքային տեղեկատվությունն  ապահովվում է  այնքանով, որքանով չի վնասում իշխանությանը։ Առավել մասսայական համարվող հեռուստատեսությունները, «անշառ» համարվող չնչին բացառություններով, տոտալ վերահսկվում են, իսկ մնացած ԶԼՄ-ներն այնքան էլ մեծ լսարան չունեն, հետևաբար թույլ ազդեցություն ունեն և կարող են գործել։ Դահլի այս կետի խախտումը պոլիարխիայի բացակայության իրական նշան է։ Անցումային փուլում գտնվող երկրներում, որքան  ուզեք, կարելի է խոսել ինքնարտահայտման ազատության մասին, իսկ իրականում՝ փակել վարչակարգին անհաճո թերթերը, հեռուստաալիքները,  հետապնդել լրագրողներին և այլն։

5. «Ասոցիացիաների ինքնավարությունը։ Իրենց բազմապիսի իրավունքները՝ ներառյալ և վերը թվարկվածներն իրացնելու համար քաղաքացիներն իրավունք ունեն նաև կազմելու հարաբերականորեն անկախ ասոցիացիաներ և կազմակերպություններ՝ ներառյալ անկախ քաղաքական կուսակցություններն ու շահերի պաշտպանության խմբերը։ Սա շատ կարևոր պայման է, որի հիման վրա է ձևավորվում քաղաքացիական հասարակությունը»։

Մեզանում ձևականորեն գործում են բազում անկախ ոչ կառավարական կազմակերպություններ, կուսակցություններ, բայց չի կարելի ասել, որ մենք մոտ ենք պոլիարխիային։ Կան 70-ից ավել կուսակցություններ, բայց դրանցից քչերն են, որոնց կարելի է, Սերժ Սարգսյանի ասած, իշխանության հաճախորդ չհամարել։ Սա արդեն կեղծ պոլիարխիայի դրսևորում է։ Մենք տեսանք, թե հաճախորդներն ինչպես հայտնվեցին «հայրական տանը»՝ ախքանալով ու ժողգործիքների վերածվելով։

Պոլիարխիայի ընդգծված հատկանիշները, որոնք պետք է  դիտարկել համալիր ձևով, իրենց փոխկապվածության մեջ թույլ են տալիս մի կողմից համակարգել ժամանակակից ժողովրդավարության հիմնական առանձնահատկությունները, մյուս կողմից՝ հայտնաբերել ժողովրդավարական և ոչ  ժողովրդավարական քաղաքական վարչակարգերի տարբերությունները,  ինչպես նաև պարզել ժողովրդավարական զարգացման աստիճանը յուրաքանչյուր երկրում։ Այսպիսի բնորոշման կարևորությունը բխում է  Դահլի այն սկզբունքային համոզմունքից,  որ իդեալական ժողովրդավարական կառուցվածք հնարավոր չէ սկզբունքորեն, ուստի գիտական զրույցը պետք է ծավալել ոչ թե այն հարցի շուրջ՝ կա՞ ժողովրդավարություն, թե՞ ոչ,  այլ որքա՞ն, կամ, այլ կերպ ասած, ի՞նչ աստիճանի պոլիարխիայով է  օժտված տվյալ երկիրը։

Պետք  է արձանագրել, որ Դահլի մոդելով Հայաստանն անգամ պոլիարխիային մոտ համակարգ չէ։ Գործողին այլ բնորոշում պետք է տալ։ Պոլիարխիկ համակարգը բնութագրող ոչ ամբողջական կետերի շարքը հստակորեն ցույց է տալիս, թե երբ կարելի է  ժողովրդավարական անցման թեստը հաջողված համարել։ Ցավոք, Հայաստանը դեռ «լիկվիդի» մեջ է,  բայց այսպես երկար մնալ հնարավոր չէ։ Փոփոխությունները պատմական անհրաժեշտություն են և իրենց երկար սպասել չեն տա։ Այս ամենն, իրոք, շատ ժամանակավոր է, բայց որպեսզի այն երկար չձգվի, հարկավոր է հասարակության սպասողական ստատիկ վիճակը փոխակերպել այլընտրանքային հստակ գաղափարական հիմք ունեցող  դինամիկ շարժման։

 Անդրանիկ   Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: