Քաղաքական

05.06.2014 17:33


Արամ Մանուկյան. «Այս փոփոխությունները պարզապես բլեֆ են` ծածկելու այն, որ Ս. Սարգսյանն ուզում է իր իշխանությունը պահպանել» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Այս փոփոխությունները պարզապես բլեֆ են` ծածկելու այն, որ Ս. Սարգսյանն ուզում է իր իշխանությունը պահպանել» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանն ու Վլադիմիր Կարապետյանը անհամաձայնություն են հայտնել սահմանադրական փոփոխությունների գաղափարին, եւ որպես անհամաձայնության նշան՝ լքել են դահլիճը:

«Zham. am»-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այսօրվա իր ելույթում ինքը նշել է, որ իրենք մասնակցում են այսօրվա քննարկմանը` զուտ հարգելով Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հրավերը:

«Եվ հենց սկզբից հայտարարեցի, որ բովանդակային քննարկման մեջ չենք մտնելու, որովհետև այն, ինչ որ կատարվում է մեզ համար, հեռու է այն պրոբլեմներից, այն իրականությունից, ինչը կա այսօր Հայաստանում: Հեռու է, որովհետև Հայաստանը ունի լրջագույն ծանրագույն մարտահրավերներ՝ արտագաղթ, սոցիալական լարվածություն, տնտեսական ձախողումներ, արտաքին մեծ ձախողումներ` պատմական ձախողումները՝ և՛ հայ-թուրքականի, և՛ ԵՄ-ի, և՛ ՄՄ-ի հետ կապված, և այն իշխանությունները, ովքեր այս ամեն ինչի տերն ու պաատսխանատուն են, իրավունք չունեն ընդհանրապես սահմանադրական փոխությունների հարց բարձրացնեն: Եվ մյուսը` սա պարզապես բլեֆ է, հնարք է՝ ծածկելու այն, որ Սերժ Սարգսյանն ուզում է իր իշխանությունը պահպանել հավանաբար ԱԺ նախագահի պաշտոնում»,- ասաց Արամ Մանուկյանը:

Խոսելով նաև այն դրդապատճառների մասին,թե ինչու նրանք այսօր լքեցին դահլիճը, Արամ Մանուկյանն ասաց, որ այսօր հասարակությունում բացարձակ չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, բացարձակ չկա քաղաքական անհրաժեշտություն՝ այդպիսի փոփոխություն անցկացնելու:

«Այդ իսկ պատճառով մենք հայտարարեցինք, որ այսուհետ սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ որևէ բովանդակային քննարկման չենք մասնակցելու և Վլադիմիր Կարապետյանի հետ դուրս եկանք»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը