Քաղաքական

20.06.2014 11:07


Օֆշորային սկանդալում ներգարվված Աշոտ Սուքիասյանը տեղափոխվել է Հայաստան

Օֆշորային սկանդալում ներգարվված Աշոտ Սուքիասյանը տեղափոխվել է Հայաստան

Հետախուզման մեջ գտնվող և այս տարվա փետրվարին Վրաստանում ձերբակալված գործարար Աշոտ Սուքիասյանը երեկ տեղափոխվել է Հայաստան։ Հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Սուքիասյանը կալանավորված է։

Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը դարձել էր Սուքիայանի օֆշորային «գործարքի» զոհը։ Հայրապետյանը գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: Օֆշորային այս պատմության մեջ, ըստ բազմաթիվ հրապարակումների և Հայրապետյանի հաղորդումների, նշվում են նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասրդ Արք. Կճոյանի անունները։

ՀՀ ոստիկանության կայքէջը հիշեցնում է, որ Աշոտ Սուքիասյանը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը