Լրահոս

Հունիս 20, 2014 21:16

Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով

Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով

Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:

«Լինելով նրբաճաշակ և բարձրարվեստ վիրտուոզ՝ Դոմինիկ դե Վիլենկուրն իր համերգներում աչքի է ընկնում անկեղծությամբ, թավջութակի թավշյա հնչյուններով և կատարման նրբագեղությամբ», երաժիշտի մասին գրել են քննադատները: 2000 թվականից ի վեր Դոմինիկ դե Վիլենկուրը նվագում է Յոզեֆ Գալիանոյի 1754 թվականին պատրաստված բացառիկ թավջութակով և Ֆրանսուա Տուրտի 1825 թվականին աղեղով: Հայաստանում ևս նա կնվագի իր գործիքներով՝ հնչեցնելով բառաիկ նրբության և մաքրության հնչյուններ:

Դոմինիկ դե Վիլենկուրը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան քառասուն երկրներում: Միայն վերջին մի քանի տարիներին ելույթ է ունեցել Ավստրիայում, Կոլումբիայում, Հարավային Կորեայում, Ռումինիայում և Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի հեղինակավոր փառատոներին, ինչպիսիք են Կուհմոյի (Ֆինլանդիա), Պորտոգրուարոյի (Իտալիա), Յոկոհամայի և Կիոտոյի (Ճապոնիա) փառատոները:

Բորոդինի անվան կվարտետի հիմնադիր անդամ Վալենտին Բեռլինսկին Դոմինիկ դե Վիլենկուրին հրավիրվել է հանդես գալու Մոսկվայի ֆիլհարմոնիայում, ինչպես նաև որպես ժյուրի ներկա գտնվելու Շոստակովիչի անվան մոսկովյան միջազգային մրցույթում:

Սահարա, Եմեն, Կովկաս, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան կատարած ճանապարհորդությունները ոգեշնչել են Վիլենկուրին ստեղծագործելու հայկական և տիբեթյան թեմաներով:

«Մեցցո» հեռուստաալիքի համար Դոմինիկ դե Վիլենկուրը պատրաստել է վավերագրական ֆիլմ՝ ներկայացնելով ստեղծագործական այն բացահայտումները, որոնք նա կատարել է անապատներում իր գործիքով շրջելու ընթացքում: Թողարկվել է թավջութակահարի ստեղծագործությունների առաջին մենագրային ձայնասկավառակը, ինչպես նաև «Բախն անապատում» վերնագրով տեսասկավառակը, որը ներկայացնում է նրա շրջագայությունները Սահարայի սրտում:

Թավջութակահարը նաև հանդիսանում է Europe & Art երաժշտական ընկերության գեղարվեստական ղեկավարը և 1994 թվականից ի վեր կազմակերպում է երաժշտական շրջագայություններ այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, ինչպիսիք էին Լորդ Յեհուդի Մենուհինը, Յուրի Բաշմետը:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վթարային ջրանջատում Հրազդանում

Վթարային ջրանջատում Հրազդանում

Հուլիս 21, 2017 07:41 Ժամը 10:00-17:00-ն։
Հրազդանի կիրճում օձ են բռնել

Հրազդանի կիրճում օձ են բռնել

Հուլիս 20, 2017 23:25 Կիևյան փողոցի կողմից։
Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու

Հուլիս 20, 2017 23:10 Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Հուլիս 20, 2017 22:38 Հուլիսի 19-ից 20-ը։
Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հուլիսի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հուլիս 20, 2017 22:08 Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Էրդողանը Գերմանիային առաջարկել է թուրք զինվորականներին փոխանակել Դենիզ Յուջելի հետ

Էրդողանը Գերմանիային առաջարկել է թուրք զինվորականներին փոխանակել Դենիզ Յուջելի հետ

Հուլիս 20, 2017 21:48 Ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան են գտել Գերմանիայում:
Երևանի Գր.Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու

Երևանի Գր.Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու

Հուլիս 20, 2017 21:45 «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

Հուլիս 20, 2017 21:40 Ուժեղ ալիքների պատճառով չեն կարողացել լողալ դեպի ափ:
Երևանում այրվել է մոտ 600 քմ բուսածածկույթ և 60 դեկորատիվ ծառ

Երևանում այրվել է մոտ 600 քմ բուսածածկույթ և 60 դեկորատիվ ծառ

Հուլիս 20, 2017 21:28 Գառնի գյուղում՝ սեյսմիկ կայանի մոտ՝ 2 հա բուսածածկույթ, ջերմահարվել է խնձորենու այգի:
Մեկ տարվա վաղեմության բռնաբարության ահազանգ

Մեկ տարվա վաղեմության բռնաբարության ահազանգ

Հուլիս 20, 2017 20:57 39-ամյա կինը որոշել է այդ մասի բարձրաձայնել:
Հրդեհ է բռնկվել Արմավիրում

Հրդեհ է բռնկվել Արմավիրում

Հուլիս 20, 2017 20:33 Ամբողջությամբ այրվել է բնակարանի հյուրասենյակն ու խոհանոցը:
Թուրքիան Վրաստանի արտաքին առևտրի լավագույն գործընկերն է

Թուրքիան Վրաստանի արտաքին առևտրի լավագույն գործընկերն է

Հուլիս 20, 2017 20:10 Նաև՝ Ռուսաստանը և Չինաստանը։
Քաջարան-Կապան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Քաջարան-Կապան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հուլիս 20, 2017 19:44 «Mitsubishi Grandis»-ն ամբողջությամբ այրվել է:
ԱՄՆ օդուժը 3 միավոր A-10 գրոհիչ է տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում

ԱՄՆ օդուժը 3 միավոր A-10 գրոհիչ է տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում

Հուլիս 20, 2017 19:14 A-10 Thunderbolt II գրոհիչների քանակը հասել է 15-ի:
Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին

Հուլիս 20, 2017 18:52 Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում:
Հրդեհ է բռնկվել է Արենիի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել է Արենիի տներից մեկի տանիքում

Հուլիս 20, 2017 18:48 Այրվել են փայտյա կառուցատարրերը, անասնակեր, 4 անվադող և կենցաղային իրեր: