Քաղաքական

28.06.2014 13:10


Ռուբիկ Հակոբյան. «Ոչ մի քաղաքական ուժ այսօր միայնակ ոչինչ չի կարող անել»

Ռուբիկ Հակոբյան. «Ոչ մի քաղաքական ուժ այսօր միայնակ ոչինչ չի կարող անել»

«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում խոսել է միասնական օրակարգի մասին։ Մասնավորապես, նա նշել է. «Հիմնական օրակարգը թելադրվում էր այսօր քաղաքական ուժերի, ժողովրդի կողմից. լուրջ հասարակական արձագանք ունեցող հարցերը դարձան մեր քննարկման միասնական օրակարգի հիմնական թեման»,–ապա հավելել, որ դա գազի հանձնաժողովի ձևավորումն էր, կուտակային ֆոնդերի հետ կապված հարցերը։ Նա նաև նշել է արագաչափերի և կարմիր գծերի հետ կապված չորս քաղաքական ուժերի համագործակցության մասին, որի շնորհիվ կարողացանք հասնել որոշ արդյունքների։ Ռուբիկ Հակոբյանը շեշտեց նաև ընդդիմադիր ուժերի գործունեության մասին. «Ընդդիմության համագործակցության շնորհիվ կարողացավ խորհրդարանական ամբիոնը դառնալ հանրապետության թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ամբիոնը, բավականին մակարդակ ապահովվեց, հատկապես որ հասարակական կարծիքը կարողացավ տեղափոխվել խորհրդարան», – ասել է նա՝ խոսելով խորհրդարանական աշխատանքից։

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է նաև ամբողջական, համակարգային իշխանափոխությանը՝ նշելով, որ դրա համար պետք է համարժեք մեխանիզմներ գտնել. «Քանի դեռ մենք մեր օրակարգում ունենք ամբողջական իշխանափոխության հարց, պետք է հստակ գիտակցենք, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է հասկանալ, գիտակցել, որ ոչ մի քաղաքական ուժ այսօր միայնակ ոչինչ չի կարող անել։ Անհրաժեշտ է համախմբում, բայց ճիշտ օրակարգի շուրջ»։

Ռուբիկ Հակոբյանը կոչ է արել խմբակցությանը հստակեցնել կուսակցության քաղաքական ուղեգիծը, եթե որդեգրել է լայն ձևաչափով իշխանափոխության գնալու ճանապարհը։ Նա նաև ասել է՝ եթե չհաջողվի ամբողջական իշխանափոխություն իրականացնել, ապա չպետք է մեղադրել իշխանություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը