Լրահոս

03.09.2009 17:14


Լյուդմիլա Սարգսյան. «Մենք պատրաստ ենք անգամ սատանայի հետ համագործակցել…»

-Սա մի իրավիճակ է, երբ ամբողջ ժողովուրդը պետք է գիտակցի պահի լրջությունը և մոբիլիզանալով՝ կարողանա իր խոսքը ասել՝ պարտադրել իշխանություններին հետ կանգնել դավաճանական քայլերից,-խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո ստեղծված իրավիճակից՝ ասել է «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Այն հարցին, թե արդյոք իրենք այս հարցի շուրջ կմիավորվե՞ն ՀՅԴ-ին, նա պատասխանել է. «Մենք պատրաստ ենք անգամ սատանայի հետ համագործակցել, որպեսզի կարողանանք կասեցնենք այս պրոցեսը, սակայն արդյո՞ք ՀՅԴ-ն այդքան քաղաքական կամք կարող է դրսևորել։ ՀՅԴ-ն պիտի կարողանար նման որոշում կայացնել, բայց առայժմ այդ կամքը չեմ տեսնում։ Չեմ ուզում գնահատականներ տալ ՀՅԴ-ի գործողություններին, բայց կարծում եմ՝ ՀՅԴ-ն այս պահին օր օրի կորցնում է իր հեղինակությունը, որովհետև հստակ չի արտահայտում ժողովրդի շահերը»։

Լրագրողի այն պնդմանը, թե մինչ երեկ ՀԱԿ-ը ողջունում էր այս ամենը, ՀՅԴ-ն կոշտ դիրքորոշում էր հայտնում, ո՞րն է սխալը, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձել է, թե  ՀՅԴ-ն լավ գիտակցելով, որ Սերժ Սարգսյանն է արտաքին քաղաքականությամբ զբաղվում, պահանջում է Նալբանդյանի հրաժարականը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը