Քաղաքական

22.08.2014 15:19


«Համալիրը ՊՆ-ին հանձնելով՝ փորձում են ուշադրությունը շեղել 25 միլիոն դոլարի անհետացման փաստից»

«Համալիրը ՊՆ-ին հանձնելով՝ փորձում են ուշադրությունը շեղել 25 միլիոն դոլարի անհետացման փաստից»

Այսօր հրավիրված ասուլիսում մեկնաբանելով Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց Պաշտպանության նախարարությանը հանձնելու ՀՀ Կառավարության որոշումը՝ համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասել է.

–Սա ուղղակի աբսուրդի ժանրից է, միջոց, որով իշխանություններն ուզում են ուշադրությունը շեղել հիմնական խնդրից՝ ՀՀ բյուջեից 25 միլիոն դոլարի անհետացումից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կորյուն Գրիգորյանը հայտարարել էր, որ ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի և նրա սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի թեթև ձեռքով պետբյուջեից 25 մլն դոլար է անհետացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը