Քաղաքական

13.09.2014 17:25


Կայացավ ԲՀԿ Երիտասարդների Միության Կոնֆերանսը

Կայացավ ԲՀԿ Երիտասարդների Միության Կոնֆերանսը

Ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը:
Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական, հասարակական և տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը:
Կոնֆերանսի շրջանակներում հավաքագրվել և ուսումնասիրվել են ԲՀԿ Երիտասարդների Միության 63 տարածքային կազմակերպություններից՝ ստացված և ժողովրդին հուզող ու երիտասարդության հիմնական խնդիրներն արտացոլող առաջարկների փաթեթներ:
Քարտուղարության կողմից մշակվել և ամփոփ տեսքի են բերվել բոլոր առաջարկներն ու ներկայացված տեսլականները, որոնց հիման վրա ԲՀԿ Երիտասարդների Միության խորհրդի ներկայացուցիչները հանդես եկան համապատասխան թեմատիկ ելույթներով:
Կոնֆերանսի ավարտին ընդունվեց հայտարարություն, որում արտացոլվում էին հանրության համար առաջնային լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն ու այդ համատեքստում՝ ԲՀԿ Երիտասարդների Միության դիրքորոշումն ու աշխատանքային առաջնահերթության սկզբունքերը:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը