Քաղաքական

14.10.2014 11:21


Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի առերեսման մանրամասները

Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի առերեսման մանրամասները

Օֆշորային սկանդալի գործով ձերբակալված Աշոտ Սուքիասյանի և սնանկացած 78-ամյա գործարար Փայլակ Հայրապետյանի միջև, ինչպես հայտնի է, վերջերս երկու անգամ առերեսում է տեղի ունեցել՝ չնայած որ ունեզրկված գործարարն ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, թե ինքը չի ցանկանում մասնակցել ոչ մի առերեսման Ա․ Սուքիասյանի հետ, քանզի ցանկանում է տեսնել նախկին վարչապետին՝ Տիգրան Սարգսյանին, ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

ԳԱԼԱ–ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանը որոշակի մանրամասներ պատմեց Ա. Սուքիասյանի հետ առերեսումից:

Ունեզրկված գործարարն առերեսումների ժամանակ Աշոտ Սուքիասյանից հետաքրքրվել է, թե օֆշորային փաստաթղթերում ինչպե՞ս են հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, եթե պնդում է, որ վերջիններս կապ չեն ունեցել այս գործի հետ, կամ եթե անգամ կեղծել է նրանց ստորագրություններն, ապա ի՞նչ հիմնավորմամբ.

«Ասում է՝ ես կեղծել եմ ստորագրությունները բիզնեսը պաշտպանելու համար: Հարցրեցի, ասի՝ ա՛յ Աշոտ, քո բիզնեսը որ պաշտպանում էիր, ումի՞ց էիր պաշտպանում, ո՞վ էր քո ձեռքից խլում այդ բիզնեսը, որ վարչապետին դարձնում էիր քեզ պաշտպան, վարչապետը պետք է լիներ քեզ հովանավոր, հանցագործին պետք է հովանավորեր նախկին վարչապետը, որպեսզի իր բիզնեսը չխլեին: Եթե վարչապետը հանցագործի համար «կռիշ» է կանգնում, ուրեմն ամենամեծ հանցագործը վարչապետն է: Ես հանգեցի նրան, որ Աշոտ Սուքիասյանը՝ բանկի հետ միասին, կազմակերպել է իմ ունեզրկումը. էս ամեն ինչի հիմքում բանկն է՝ վարչապետի, ինչպես նաեւ՝ Կճոյանի հովանավորությամբ»,- նշեց Փայլակ Հայրապետյանը:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը