Խմբագրական

Սեպտեմբեր 17, 2009 20:22

Գյուլաշապատում. 2109 թվական

Գյուլաշապատում. 2109 թվական

Քաղաքական ֆուտուրոլոգիան մեզանում դեռ զարգացած ուղղություն չէ, բայց Հայաստանում տիրող «նախաձեռնողական» այս մթնոլորտում փորձենք լրացնել այդ բացը։

Եվ այսպես, 2109 թվական։ Հայաստանը նոր-նոր թոթափել է «Զանգեզուր» կլանի մենիշխանական լուծը, Լիսկայի դիկտատուրան, ու վերջապես շանս է առաջացել լուծելու երկու հարյուր տարվա կնճիռը և ուղղելու Գարեգին Նժդեհի սխալը։

Տեղեկացնենք, որ ընտրություններից հետո իշխանությունն անցավ Սարգիս Սերժյանին (հետընտրական ընդվզումները ճնշվեցին փետրվարի 29-ին, որպեսզի ընդդիմությունը 2110-ին չկարողանա նշել բռնությունների կիրառման մեկ տարին՝ այդպիսով զրկվելով կտրուկ գործողությունների գնալու հնարավորությունից), ով իր քարոզիչների միջոցով տարածում է, թե ինքը ծնունդով զանգեզուրցի չի եղել երբեք (զանգեզուրցի լինելն այլևս մոդա չէր), այլ տեղո՛ւմ է ծնվել։ Իսկ թե ո՞ր տեղում, դեռ պաշտոնական լուր չկա այդ մասին։

«Զանգեզուր» կլանի հեռացումից հետո խալխընտիր Սարգիսը զարկ է տալիս նախանձաձեռառնողական քաղաքականությանը, որն ստանում է «Գյուլաշային» (այս բառի «գյուլ» արմատը գալիս է նախորդ դարի ֆուտբոլային դիվանագիտությունից, որի շնորհիվ արձանագրված ձեռքբերումներից հետո «գյուլը» դարձավ ամենահաճախ օգտագործվող բառարմատը ու սիրվեց հայության կողմից) անվանումը։

Իշխանության հիմնական կարգախոսը դառնում է «Հողը փող է» բանաձևը։ Իսկ դեպքերը հետևյալ կերպ էին զարգացել. Սերժյանն առաջարկում է հարևան Իրանի նախագահին գյուլաշ կպնել իր հետ և տատամիի վրա նրան «պրիյոմ» անելու ժամանակ, երբ Ահմադի ոտքերը գետնից արդեն կտրվել էին, առաջ է քաշում սահմանները փակելու գաղափարը։ Պարսիկների նախագահը ցնցվում է առաջարկից ու խոստանում մտածել, բայց մերոնք չեն թողնում, որ ոխերիմ հարևանը երկար մտածի ու մի թուղթ են դեմ տալիս նրան արտագրելու։ Դրանից հետո սկսվում է վեցժամյա քննարկումների փուլը հանրության լայն շրջանակների հետ, որին արդեն պետք է հաջորդի օդում դեմ տված թղթի կյանքի կոչման փուլը։

«Եթե Զանգեզուրն այլևս մեզ կպած չլինի, ապա, բնականաբար, զանգեզուրյան կլան մենք էլ երբեք չենք ունենա ու, բացի այդ, կհասնենք մեր հարևանների հետ փակ սահմաններ ունենալու տնտեսության համար գերկարևոր նշանակության խնդրի լուծմանը»,-հետընտրական ժամանակահատվածում վերլուծողական ճառեր են արտասանում իրանագետները։

Հիմա Զանգեզուրը տալու հարցը դեռ խմորման մեջ է, բայց հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ ամբողջ հանրությունը ցնծությամբ նշում է «Ղարաբաղ» կլանի դեմ տարած հաղթանակի 100-ամյա հոբելյանը։ Այն ժամանակ էլ ղարաբաղյան կլանի «քոքը» տվեցինք Ղարաբաղը տալով և հիմա նույն մոդելի կրկնությունը հայ դիվանագիտական մտքի փորձված թաներից է համարվում, ինչը հույս է ներշնչում, որ հաջողելու ենք նաև Զանգեզուրի մասով։

«Մենք պետք է հարևանների հետ ունենանք փակ սահմաններ։ 22-րդ դարում ինչպե՞ս կարելի է ապրել բաց սահմաններով։ «Զանգեզուր» կլանը չէր ուզում փակել մեր սահմանը, իսկ փետրվարի 29-ին ծեծված ընդդիմությունը երազում էր փակել այն ամբողջ 3 տարում։ Գյուլաշային քաղաքականությամբ մենք խնդիրը կլուծենք ընդամենը երեք ժամում և ձեռքի հետ էլ վերջնականապես կպրծնենք զանգեզուրցիների խնդրից։ Ո՞ւմ է պետք Մեղրիի այն նուռը, որը մեզ «հոր գնով» է վաճառվում։ Զիջելով Սյունիքը՝ մենք ազատվում ենք թանկ նուռ գնելու հոգսից։ Թող պարսիկները մտածեն, թե ինչպես են վարվելու թանկ նռան հետ։ Նռան կուտ ուտող այլևս չկա։ Նուռը մնում է նուռ։ Բացի այդ, չկա Սյունիքը, չկան սյունեցիները։ Հետևաբար, չի լինի նաև «Զանգեզուր» կլանը»,-գյուլաշային դիվանագիտության դրական կողմերն էին ներկայացնում երկրի ղեկավարությանը կից վխտացող փորձանքագետները, վերլուծողականներն ու իրանագետները։

Միջազգային դրությունը խառն է։ Տարածաշրջանը եռում է, ինչպես երբևէ։ Սերժյան Սարգիսը դարձել է «նյուզմեյքեր»։ Ամբողջ աշխարհով մեկ ցույց են տալիս, թե նա ինչպես է տատամիի վրա փռում դրկից երկրի ղեկավարին ու գյուլաշային դիվանագիտություն վարում։

Թուրքիան և Ադրբեջանը դեմ են դուրս գալիս հայ-իրանական հարաբերությունների կարգավորմանը և շարունակում են բաց պահել Հայաստանի հետ իրենց սահմանները։ Փակ է միայն վրացական սահմանը, ինչին հաջողվեց հասնել միայն Բավրայի հարցը կարգավորելուց հետո։

Հայկական կողմը թեև հայտարարել էր, որ գնալու է առանց նախապայմանների Իրանի հետ սահմանը փակելու ճանապարհով, այնուամենայնիվ, ընդառաջ է գնում երրորդ երկրների պահանջին և Իրանի հետ նախաարտագրված արձանագրություններով համաձայնում է ստեղծել կենդանաբանների ենթահանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պարսկական «լակած» փղերի պահվածքն Ավարայրում, և դրանից հետո կենդանաբանական հարթության երկխոսություն պետք է տեղի ունենա հայ և պարսիկ ժողովուրդների միջև (սա հայկական կողմի պնդմամբ էր մտել արձանագրությունների մեջ)։ Եվ, բացի այդ, հայ, թուրք և ադրբեջանցի պատմաբանները պետք է մեկ այլ ենթահանձնաժողովում ուսումնասիրեն նախորդ դարի 90-ականներին արցախյան վիկինգների վայրենի պահվածքը ռազմի դաշտում, ինչպես նաև Գարեգին Նժդեհի բարբարոս վարքագիծը նույն դարի 20-ական թվականներին։ Սա արդեն թուրք-ադրբեջանական զույգի պահանջն է, և միայն այդ ժամանակաշրջանի դեպքերի մեր մեղավորությունն ընդունելուց հետո է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կհամաձայնեն վերցնել Սյունիքն ու փակել Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ զուգահեռաբար փակելով նաև իրենց սահմանները։

«Իրանի հետ նախաարտագրված արձանագրություններում Լիսկայի մասին որևէ հիշատակում չկա, ինչը նշանակում է, որ մեր Գյուլաշային դիվանագիտությանը հաջողվել է տարանջատել հայ-իրանական հարաբերությունները Լիսկա-սյունիքական հարաբերություններից։ Իսկ դա լուրջ ձեռքբերում է»,- արտասանում էին Սարգիս Սերժյանի սուրհանդակները «գեղի կլուբներում» տեղի ունեցող ասուլիսների ժամանակ։

Իշխող վարչակազմին ընդդիմադիր «Փայ ազգային կոնգլոմերատը» (հապավումը՝ ՓԱԿ), որի կազմում կան 18 հազար կուսակցություններ, ընդհանուր առմամբ կողմ է հայ-իրանական հարաբերությունների նման կարգավորմանը։ «Մենք միշտ էլ պնդել ենք, որ միայն փակ սահմաններով է հնարավոր երկրի զարգացումը, և Սարգիսի ներկա քայլերը զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ,-ասված է ՓԱԿ հայտարարության մեջ,-սակայն ունենք լուրջ տարաձայնություններ հայ-իրանական կենդանաբանների ենթահանձնաժողովի ստեղծման հետ կապված։ Այն, ինչ արել են պարսկական հարբած փղերը մեր նախնիների հետ, քննարկման ենթակա չէ և միջազգայնորեն հաստատված փաստ է»։

Անազատ, բայց անպատասխանատու բոլոր հեռուստաընկերություններով ցույց են տրվում ռեպորտաժներ, որոնցից պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը կողմ է փակ սահմաններ ունենալուն։ «Վերջապես սահմանները կփակվեն, և ամեն շուն ու շանգյալ չի լցվի մեր երկիր»,- երջանիկ արտահայտվում են պատահական անցորդները։ «Հայկական աշխարհի» կովերը, ձիերը, որձ առյուծներն ու էգ շակալները նույնպես կողմ են փակ սահմաններին։ Այսինքն, ձևավորված է ապազգային համաձայնության մթնոլորտ։

Նախաարտագրված արձանագրությունների վերջնական արտագրումից առաջ Սարգիս Սերժյանը նախաձեռնեց «փարատում-հանդիպում» Հայաստանում գրանցված 70 հազարից ավելի կուսակցությունների վերջին դեմքերի հետ։ «Բոլորին պետք է մեկ առ մեկ լսել ու տեղում փարատել»,- կարծիք է հայտնել Սարգիսը։

Փարատում-հանդիպմանը չեն մասնակցում ընդդիմադիր «Փայ ազգային կոնգլոմերատի» ներկայացուցիչները՝ բացառությամբ ՓԱԿ անդամ տրոցկիստ Դավիթ Հակոբջանյանի, ով շտապում է Սերժյանին առաջարկել հայ ազգի բուսաբանական անվտանգության նոր դոկտրինը (մինչ այդ, հայ ազգն ապրում էր մեկ այլ Դավթի՝ մարքսիստի՝ նախորդ դարասկզբին առաջ քաշած կենսաբանական անվտանգության դոկտրինով)։

«Մենք պատրա՛ստ ենք իշխանության հետ երկխոսության։ Որպես «Փայ ազգային կոնգլոմերատ»՝ մենք համաձայն ենք փայ մտնել Սարգիսի հետ (մեր անվանումն էլ է հուշում փայ մտնելու մասին), բայց միայն այն բանից հետո, երբ մեր կոնգլոմերատի բոլոր ակտիվիստներին կկալանավորեն։ Նստեցրե՛ք նրանց բանտում, և դրանից հետո եկեք՝ երկխոսենք։ ՓԱԿ-ը կողմ է փակ սահմաններին։ Բայց մեզ ճի՛շտ հասկացեք։ Միայն ակտիվիստներին նստեցնելուց հետո է հնարավոր երկխոսությունը։ Քանի դեռ նրանք դրսում են, մենք պահանջելու ենք, որպեսզի Սարգիսը երբեք հրաժարական չտա։ Այս վերջին հարցում մենք վճռական ենք լինելու։ Ով չի ուզում Սարգիս Սերժյանի հավերժ իշխանությունը, նա կեղծ ընդդիմություն է»,- նշում են Կոնգլոմերատի անդամները։

Յուրօրինակ վիճակ է ստեղծվել «Փայ հակահեղափոխական դաշնակցության» շուրջ։ Մի կողմից նրանք փայ են իշխանության հետ և չեն կարող միանալ «Փայ ազգային կոնգլոմերատի» առաջարկած 12 000 կետանոց համագործակցության պլատֆորմին ու պահանջել Սարգիսի՝ իշխանությունից չհեռանալը, բայց մյուս կողմից էլ հակահեղափոխական լինելը պարտադրում է որոշ կտրուկ գործողությունների իրականացում։ ՓոՀիԴա-ն ելքը գտել է։ Նրանք պահանջում են Հայաստանի ֆիզկուլտ ինստիտուտի ֆիզպատրաստության գծով պրոռեկտորի հրաժարականը։

Անազատ, բայց անպատասխանատու լրատվամիջոցների այն հարցին, թե ինչո՞ւ «Փայ հակահեղափոխական դաշնակցությունը» պահանջում է պրոռեկտորի հրաժարականը, մինչդեռ հայտնի է, որ Գյուլաշային քաղաքականության կնքահայրը Սարգիս Սերժյանն է, և տրամաբանական կլիներ, որ իրենք, ինչպես ՓԱԿ-ը, պահանջեին Սերժյանից, որպեսզի նա երբեք հրաժարական չտար, ՓոՀիԴա ներկայացուցիչն ասաց. «Ճիշտ է, Իրանի հետ փակ սահման ունենալու բանակցությունները վարում է Սարգիսը, և նա է գյուլաշ կպնում իր կոլեգայի հետ, բայց չէ՞ որ ֆիզկուլտ ինստիտուտի պրոռեկտորն է պատասխանատու նախագահի ոտքերի ձգության և մեջքի ամրության համար։ Սարգիսը գյուլաշ կպնել չգիտի, և նրա գլխավոր խորհրդականը պրոռեկտորն է, և մենք, պրոռեկտորի հրաժարականը պահանջելով, ճանապարհ ենք ցույց տալիս Սերժյանին»։

«Սերժյան - գրանցված ավելի քան 70 000 կուսակցությունների վերջին դեմքեր» հանդիպման մասին պատմող ռեպորտաժները ցնցող են։ Յուրաքանչյուր վերջին դեմք ունի ընդամենը մեկ ժամ ելույթ ունենալու հնարավորություն։ Այդ ընթացքում պարբերաբար արտասանվում է «Հողը փող է» հանճարեղ կարգախոսը։ Փ1, Փ2, Փ3, Փ4, Փ5 հեռուստաընկերություններն ուղիղ կապով հեռարձակում են քննարկումը։

Ներկայացնենք մի քանի դրվագ աննախադեպ այդ միջոցառումից.

-Բախտակիցնե՛ր, պահը պատմական է։ Մենք վերջապես ունենալու ենք այդքան սպասված փակ սահմանները,- հանդիպումը բացում է Սարգիս Սերժյանը,-և վերջ ենք դնելու «պռախադնոյ դվոռ» ունենալուն։ Թող մեր մյուս հարևանները մտածեն, թե ո՞նց են յոլա գնալու իրար հետ։ Մենք մեր քայլն արել ենք։ Գյուլաշը լավ խաղ է, այդպես չէ՞։ Իսկ դեմագոգներին ասեմ, որ Սյունիքը մեր հայրենիքը չէ ու պետք չէ մեր ժողովրդին վարակել հողապաշտությամբ։ Հիշե՛ք՝ հողը փող է։

Բացման հուսադրող խոսքից հետո ելույթներ ունեցան Սարգիսի անմիջական ենթակայությամբ աշխատող կուսակցական վերջին դեմքերը։

-Մեզ արաղ տալո՞ւ են,-հարվածային գործիքի կերկերուն ձայնով ու դհոլը ձեռքին մասնակիցներին պարբերաբար խանգարում էր «Ապազգային միաբանություն» կուսակցության դեմք Գեղամ Արտաշեսյանը։

-Ձենդ կտրի՛ր, յԱԽՔ, զզվելի, - Գեղամին էր վրա տալիս «Չհորինած երկիր» կառույցի վերջին դեմքը։

Ուշագրավ էր տրոցկիստի ելույթը։

-Մեր թշնամիներն անգլիսկի բուլդոգի պես փախչում են Սյունիքից, բայց մենք նրանց դեմ կտանք ազգային դիմագծերով մեր չոբանի շանը և կհաղթենք սխվատկան. Զանգեզուրը ձե՛րն է։ Ինչ մնում է փակ սահմաններին, ապա դա անխուսափելի է։ Ու թող զանգեզուրյան վիկինգները հասկանան, որ «աբռատնոյ դառոգի նետու»։

Տրոցկիստի ճառի մեջ «ազգային դիմագիծ» բառակապակցության օգտագործման ժամանակ բոլորը սկսեցին որոնողական հայացքով աջ ու ձախ, վեր ու վար նայել։ Փնտրում էին «Անժառանգություն» կուսակցությունն անսպասելիորեն լքած և մետրոյի մշտական տոմս-մանդատը վայր դրած Խաչատուր Աբովյանին։ Նա գնացել էր, ու ոչ մի խեր-խաբար չկար Խաչատուրից։ Նրա փնտրտուքը դեռ երկար կշարունակվեր, եթե կուսակցականների հետ հանդիպումը նախապատրաստած Հարություն Խոսրովյանի ջոկած 1800 պայմանական կույսերը (այդ քանակի «պայմանականների» քննարկմանը մասնակից դարձնելը բացատրվում էր 2101 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1800 ամյակը նշելու հանգամանքով) մասնակիցներին ժինգյալով հաց չբաժանեին։ Ճիշտ է, սովից սնգրտացող կուսակցականների համար ժինգյալը երկար սպասված ուտելիք էր, բայց նաև քաղաքական որոշակի տագնապների պատճառ դարձավ, ու այդ տագնապը հատկապես նկատվում էր Սարգիսի մոտ։ Շատերը հիշեցին, որ ժինգյալի սիրահարն ասել էր, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա գյուլաշ չէր կպնի, իսկ ՓԱԿ-ի լիդերը վաղո՜ւց ազատության մեջ կլիներ։

«Մի՞թե վերջին ղարաբաղցին կրկին ուզում է քաղաքականություն վերադառնալ»,- ժինգյալի հոտն առնելով՝ մի պահ բարձրաձայնեցին բոլորը, բայց համոզվելով, որ ժինգյալից բացի, այլ բան խորհրդակցությունների սենյակ չի մտնում, սկսեցին ագահաբար ըմբոշխնել եվրոյոնջաներից պատրաստված ուտելիքը։

Ժինգյալով հացը ոչնչացնելուց հետո քննարկման մասնակիցներն սկսեցին կրկին փնտրել Խաչատուր Աբովյանին, բայց չգտան։ Փոխարենը մեյդան հանվեց նրա թողած «Վերք Հայաստանի» վերնագրով ծրարի մեջ դրված ազգային նամակը՝ ուղղված անժառանգականներին ու ողջ հայությանը, սակայն ծրարը բացելուց հետո պարզվեց, որ նամակում բան չկար գրված։ Որպես կանոն՝ այդպիսին են լինում բոլոր ազգային գործիչների նամակները։

Ի դեպ, հայ-իրանական նախաարտագրված արձանագրությունների քննարկման օրերին Երևանի «Վաշինգտոն» կինոթատրոնում ցուցադրվում է հայ դասական գրողներից Նար-Դոսի անտիպ՝ «Սպանված օրանգուտան» պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմը։ Գլխավոր հերոսուհու դերում հանդես է գալիս լռճկված դերասան Զեյնաբ Խանլարովան, ում մի պահ մենք կորցրել էինք Արցախի պատերազմի անիմաստ տարիներին, բայց «Մադրիդի շրջմոլիկի» սկզբունքների կիրառումից հետո, երբ Ղարաբաղի հարցերը լուծվեցին, կրկին հայտնաբերեցինք նրան։

«Սպանված օրանգուտանի» էկրանավորումը շատ սիմվոլիկ է և համահունչ փակ սահմաններ ունենալու հայության ձգտմանը, թեկուզև՝ պարսկական հաբռգած փղերի վարքագծի ուսումնասիրման ենթահանձնաժողովի ստեղծման գնով ու Սյունիքի չազատագրված տարածքների հանձմամբ։

Ա. Թ.

Խմբագրության կողմից- Ներկայացված զարգացումները հորինված էին։ Դեպքերի, դեմքերի և աշխարհագրական տեղանունների մասով ներկա վիճակի հետ նմանությունը պատահականություն է։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: